Արմինֆո. «Ելք» դաշինքը՝ ի դեմս «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների, իր նախընտրական ցուցակն է ներկայացրել ԿԸՀ:
Դաշինքի ցուցակը կգլխավորի «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, պատգամավոր Էդմոն Մարուքյանը, երկրորդ տեղում է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, երրորդ տեղում՝ ՔՊ առաջնորդ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, նրան հաջորդում է «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչ Մանե Թանդիլյանը, հինգերորդ տեղում է ՔՊ անդամ Սասուն Միքայելյանը, վեցերորդ տեղում՝ «Հանրապետությունից» Արտակ Զեյնալյանը, յոթերորդ տեղում՝ Լենա Նազարյանը, ութերորդ տեղում՝ Հայկ Կոնջորյանը, իններորդ տեղում՝ Արայիկ Հարությունյանը, տասներորդ տեղում՝ Խաչիկ Սիմոնյանը: