Արմինֆո. Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան, որտեղ բանակցություններ կվարի Ռուսաստանի իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ: Փետրվարի 15-ի ճեպազրույցում այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նրա ասելով, այցը կդառնա հագեցած ռուս-հայկական երկխոսության շարունակությունը, որը նպատակաուղղված է քաղաքական, առևտրատնտեսական և հումանիտար ոլորտներում դաշնակցային փոխգործակցության հետագա զարգացմանը: «Բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցության հրատապ հարցերը և արտաքին քաղաքականության արդիական թեմաները` ներառյալ Լեռնայինն Ղարաբաղի հակամարտության կարգավորումը: Հատուկ ուշադրություն կդարձվի ընդհանուր ինտեգրացիոն միավորումների և այլ միջազգային կազմակերպությունների շրջանակում փոխգործակցության խնդիրներին», - ասել է նա: