Արմինֆո. ՀՀԿ համամասնական ցուցակն ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին կգլխավորի ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, - ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին հայտնել է կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովտ:
Ըստ նրա, կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված է 64 մարդ, իսկ մարզային ցուցակում` 133 մարդ: Ցուցակի առաջին տասնյակն ունի հետևյալ տեսքը` Վիգեն Սարգսյան, Տարոն Մարգարյանի, Արփինե Հովհաննիսյան, Արա Բաբլոյան, Արմեն Ամիրյան, Արմեն Աշոտյան, Էդուարդ Շարմազանով, Մարգարիտ Եսայան, Սամվել Ֆարմանյան, Կարեն Ավագյան:
Ընտրությունների ընթացքում ՀՀԿ-ն չի ունենա շտաբի պետ, քանի որ շտաբը կղեկավարվի կուսակցության գործադիր մարմնի կողմից, որի ղեկավարն է Սերժ Սարգսյանը: