Արմինֆո.ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրները ջանք չեն խնայում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի միջև երկխոսության վերսկսման համար: Փետրվարի 14-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեպսան Ժան Ֆրանսուա Շարպանտիեն :
«Մինսկի խմբում համանախագահող բոլոր երկրները համոզված են, որ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Մենք նաև կարծում ենք, որ այսօր հակամարտության գոտում ստեղծված իրավիճակն անընդունելի է և արդեն չի գոհացնում կողմերից ոչ մեկին, քանի որ երկու կողմերն էլ կորուստներ են կրում», - նշել է նա: Ընդ որում նա հավելել է, որ նախրոդ տարվա ապրիլին հակամարտող կողմերը լուրջ կորուստներ են կրել, որոնք շարունկվում են մինչ օրս: Ֆրանսիացի դիվանագետի ասելով, բոլոր մակարդակների հանդիպումների ժամանակ անհրաժեշտ է վստահության ամրապնդման մշակված մեխանիզմների ներդնում:
Միևնույն ժամանակ, դեսպանի համոզմամբ, անհրաժեշտ է հասկանալ, որ հակամարտության լուծման բանալին ոչ թե միջնորդների, այլ հակամարտող կողմերի ձեռքում է, և անհրաժեշտ է քաղաքական կամք` կարգավորման հասնելու համար: «Ֆրանսիան իր հերթին պատրաստ է իր մոտ ընդունել կողմերի նման հանդիպում, ինչի մասին հայտարարել է մեր նախագահ Ֆրանսուա Օլանդը: Հակամարտության լուծում կարելի է գտնել միայն խաղաղ բանակցությունների միջոցով: Եվ առկա իրողություններում կան հակամարտությունների կագավորման նման օրինակներ», - նշել է դիվանագետը: Շարպանտիեն նաև կարծում է, որ մադրիդյան սկզբունքները կարող են ծառայել որպես հիմք հակամարտության հանգուցալուծման համար:
Դիվանագետը նաև չի համաձայնել այն պնդումներին, որ միջնորդները հավեկռշված հայտարարություն են անում այն դեպքում, երբ կա հասցեական կոչերի անհրաժեշտություն: «Ուշադիր ուսումնասիրեք Մինսկի միջնորդների հայտարարությունները, որոնք հնչեցվել են վերջին 1-1,5 տարվա ընթացքում, կարդացեք տողերի միջև և կհասկանաք, որ այդ հայտարարությունները եղել են հասցեական», - եզրափակել է Շարպանտիեն: