Արմինֆո.Մատ թափահարելով փոքր երեխաների վրա, Բաքուն միաժամանակ նախաձեռնում է «Բաքվի խաղաղության հարթակը», ինչն առնվազն խոսում է քաղաքական շիզոֆրենիայի նշանների մասին: Նման կարծիք է լրագրողներին հայտնել Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Մի կողմից, Բաքվում հետևողականորեն և համառորեն փնտրում են, երբեմն նույնիսկ գտնում, «յան» վերջավորություն ունեցող ազգանունով անձանց: Իսկ մյուս կողմից, արգելում են երկիր մուտք գործել 8-ամյա երեխային, միայն նրա համար, որ նա ունի հայկական ազգանուն: Հետևաբար, ես Ադրբեջանի այդ քարոզչական ծրագիրը կբնութագրեի որպես իմիջի փոփոխությանն ուղղված բավականաչափ անօգնական ծրագիր, ինչը վկայում է թուլության մասին»,-նշել է նա:
Քաղաքագետը նշել է, որ այդ ամենը Հայաստանի հետ ոչ մի կապ չունի, քանի որ «հայ խաղաղապահները» Հայաստանում չեն ապրում, հայ հանրությանը հայտնի չեն և ոչ մի կազմակերպություն չեն ներկայացնում:
«Այդ ամենը ոչինչ է, բայց Ադրբեջանն այդ ֆանտասմագորիայով է զբաղվում պետական ծրագրի տեսքով: Մի կողմից ասում է`մենք այնքան լավն ենք, որ մեզ մոտ հայեր են գալիս, որոնց սիրում ենք: Իսկ մյուս կողմից` կվերցնենք «Իրիվանը», որովհետև այն մերն է: Դա անգամ քաղաքական պարանոյա չէ, դա շիզոֆրենիա է, որը վկայում է այն մասին, որ փորձարկելով բազմաթիվ միջոցներ և չհասնելով ցանկալի նպատակին, Բաքվում արդեն չգիտեն, թե էլ ինչ կարելի է ձեռնարկել»,-եզրափակել է քաղաքագետը: