


Արմինֆո. ՀՀԿ-ն նախընտրական արշավի բացահայտ ֆավորիտն է: Այդ մասին լրագրողներին հայտարարել է խորհդրարանի փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Նրա պնդմամբ, այդ մասին վկայում են սոցհարցումները, որոնք անցկացրել է ոչ միայն ՀՀԿ-ն, այլև` ընդդիմադիր ուժերը: Շարմազանովը նաև հավաստիացրել է, որ կուսակցության վարկանշային ցուցակն ամենամրցունակն է քաղաքական ուժերի շրջանում: Խոսելով ընտրությունների մասին` Շարմազանովը նշել է, որ ՀՀԿ նպատակը ազնիվ, ժողովրդավարական ընտրությունների անցկացումն է, ու, նաև, դրանց արդյունքում հնարավորիս շատ ձայն ստանալը:



