Արմինֆո.Կառավարող ՀՀԿ-ն ներկայացրել է երկրի իր վարկանշային ցուցակը 13 ընտրատեղամասերի համար:
Ցուցակում ընդգրկված են, հիմնականում, տեղական հեղինակություններ, ստաժավոր պատգամավոր-ձեռներեցներ, որոնք լռել են վերջին գումարումների խորհրդարանի բոլոր նստաշրջաններում, և «բոլորին անծանոթ անձինք»: Թե ինչ է իրենից ներկայացնում կառավարող կուսակցության համամասնական ցուցակը, հայ հասարակայնությունը կիմանա փետրվարի 14-15-ը: Հենց այդ ժամանակ էլ վերջնական տեսքի կբերվի կուսակցության նախընտրական ծրագիրը: Սակայն դրա հիմնական շեշտադրումները խորհրդարանի փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուադր Շարմազանովը ներկայացրել է գործադիր մարմնի նիստից հետո: Արտաքին քաղաքականությունում ՀՀԿ-ն շեշտադրում կկատարի դրա շարունակականությանը, նաև եռանդագին կաշխատի երկրի անվտանգության մակարդակը բարձրացնելու, նրա տնտեսական զարգացման, ժողովրդագրական խնդիրների լուծման, մարդու իրավունքների պաշտպանության ապահովման և ժողովրդավարության կայացման ուղղությամբ: