Արմինֆո. «Հայկական վերածնունդ» կուսակցության ղեկավարըԱրթուր Բաղդասարյանը գլխավորելու է կուսակցության համամասնական ցուցակը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է կուսակցության անդամ Հովհաննես Մարգարյանը:
Ըստ նրա, բանակցությունները քաղաքական ուժերի հետ համագործակցության թեմայով ընթանում: «Ինձ զանգահարել են քաղաքական ուժերից մեկը ներկայացուցիչներն ու խնդրել հանդիպել», - ասել է նա, չմանրամասնելով, թե այդ որ ուժն է ուզում համագործակցել այդ կուսակցության հետ:
Հիշեցնենք, որ «Հայկական վերածնունդ» կուսակցության հիմնադիր համագումարը, որն ստեղծվել է 12 կուսակցությունների և 138 քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միաձուլման միջոցով, «Օրինաց երկիր» կուսակցության գլխավորությամբ, տեղի էր ունեցել Երևանում, 2016 թվականի փետրվարի 21-ին: