Արմինֆո. Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը նշել են Դիվանագիտական աշխատողի օրը:
Հայասանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինն իր ողջույնի խոսքում, մասնավորապես, նշել է. « Ռուսաստանը հետևողականորեն հանդես են գալիս ժողովուրդների ինքնիշխանության և իրենց ճակատագիրը որոշելու իրավունքի օգտին: Միայն իրավահավասարության հիման վրա կարելի է մարդկության ընդհանուր մարտահրավերների և սպառնալիքների, առաջին հերթին՝ միջազգային ահաբեկչության դեմ պայքարում ջանքերի համախմբման հասնել»: Ըստ որում, Վոլինկինն ավելացրել է, որ ռուս դիվանագետներն ազնվորեն են կատարում իրենց պարտքը և ապրում են իրենց աշխատանքով:
Հանդիպման ավարտին ՌԴ դեսպանատան աշխատակիցները Վոլինկինի տիկնոջ` Սվետլանա Ռամիշվիլիի հետ միասին կատարել են հայ զինվորի երգը՝ հայերեն և ռուսերեն լեզուներով: