Արմինֆո. ՀՀ Ոստիկանության հարցմանն ի պատասխան` Ինտերպոլի գլխավոր քարտուղարությունից հաղորդել են, որ Մինսկի կողմից Բաքու արտահանձնված բլոգեր Ալեքանդր Լապշինն Ինտերպոլի հաշվառումներով երբեք չի անցել, միջազգային հետախուզման մեջ երբեք չի եղել: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՀՀ ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանը:
Հիշեցնենք, որ Լապշինի արտահանձնումը բացասական հասարակաքաղաքական արձագանք է հարուցել Հայաստանում: Ռուսաստանի արգործնախարարությունը, որի քաղաքացի է Լապշինը, նույնպես հայտարարել է արտահանձնման անթույլատրելիության մասին: Իսրայելը (Լապշինը նաև այդ երկրի քաղաքացի է – խմբ.) հայտարարել է, որ հետևում է իրավիճակին: Իսկ ահա Ուկրաինան, իսկ Լապշինն ունի նաև այդ երկրի քաղաքացիություն, առայժմ լռում է: