Արմինֆո.Ղարաբաղյան հակամարտության գոտում գոյություն ունեցող ստատուս-քվոն ոչ ոքի չի բավարարում, մասին ՌԻԱ Նովոստիին հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը:
Միաժամանակ Մամեդյարովն ընդգծել է, որ իր պաշտոնավարման ժամանակ կողմերը բավական մոտ են եղել «առաջընթացին»: «Ինչպես բազմիցս ասել ենք, անհրաժեշտ է աստիճանաբար խնդիրներից «մաքրել սեղանը»: Իսկ որո՞նք են խնդիրները: Ամենագլխավորը հայկական զինված ուժերի առկայությունն է Ադրբեջանի տարածքում»,- հայտարարել է նա:
Փետրվարի 9-ին ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան չի բացառել փետրվարի 17-19-ը Մյունխենի խորհրդաժողովի շրջանակներում ՌԴ ԱԳՆ ղեկավարի հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ: