Արմինֆո.Բաքուն պատրաստ է մասնակցել ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ Մոսկվայում կայանալիք հանդիպմանը, սակայն հստակ ժամկետների վերաբերյալ առաջարկներ դեռ չկան, ՌԻԱ Նովոստիին հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:
«Գաղափարը հնչել է, երբ ես Մոսկվայում էի: Սերգեյ Վիկտորովիչը /Լավրովը/ առաջարկեց անցկացնել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների նման հանդիպում: Պատասխանեցի՝ խնդրեմ, ես պատրաստ եմ»,- հայտարարել է Մամեդյարովը: