Արմինֆո.Թլիկ համայնքի ջրամատակարարման խնդրի առնչությամբ փետրվարի 9-ին Արագածոտնի մարզում անցկացվել է կլոր սեղան` համայնքի երկու պատվիրակնեի մասնակցությամբ: ԱրմԻնֆո-ի թղթակցին այդ մասին հաղորդել է համայնքի ղեկավար Սլավիկ Սանոյանը:
Նա նշել է, որ համայնքը մշտապես բախվում է այդ խնդրին: Նրա ասելով, ինքը դեռ նախորդ տարվա նոյեմբերին դիմել էր մարզպետին պոմպի համար համապատասխան փոս կառուցելու խնդրանքով` դրա սառցակալուման խնդիրը վերացնելու նպատակով, մարզպետը խոստացել էր զբաղվել այդ հարցով, սակայն որոշակի ժամկետ չէր նշել: Նա նաև հաղորդել է, որ երբ պոմպը հերթական անգամ շարքից դուրս է եկել, համայնքն ստիպված սեփական միջոցներով ձեռք է բերել 1 մլն դրամ արժողությամբ նոր սարքավորում: Սակայն, համայնքի ղեկավարի հավաստմամբ, խնդիրներ են ծագել վերանորոգման աշխատնքների առնչությամբ, քանի որ գյուղը սահմանամերձ է, և պոմպակայանի տարածք մուտքն իրականացվում է անցագրերով: Գյուղի բնակիչների մուտքն այն տարածք ազատ է, սակայն գյուղի բնակիչ չհանդիսացող անձինք պետք է անցագիր ստանան, ինչի համար ժամանակ է պետք: Համայնքի ղեկավարը ցանկանում է, որպեսզի ժամանակի սղության դեպքում թույլատրվի այդ մարդկանց մուտքն անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու միջոցով:
Մինչդեռ, ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչության մամուլի քարտուղար Սերգեյ Գրեչինը, գյուղի բնակիչներից պոմպի խափանման մասին առաջին հաղորդումն ստացվել է փետրվարի 5-ին, և տաս րոպեի ընթացքում անցագրերի տրամադրման հարցը լուծվել է: «Ավելին, ուղեկալի հրամանատարությունը գյուղացիներին առաջարկել է իրենց ջրկիրը` գյուղի բնակիչներին ժամանակավորապես ջրով ապահովելու համար», - նշել է Գրեչինը: Նա ընդսմին հավելել է, որ «ՀՀ պետական սահմանում սահմանային ռեժիմը եւ պետական սահմանի անցման կետերի ռեժիմը սահմանելու մասին» Հայաստանի կառավարության 2011 թվականի մայիսի 12-ի թիվ 735-Ն որոշման թիվ 1 հավելվածի 6-րդ կետի 5-րդ ենթակետին համապատասխան, ՀՀ ԱԱԾ-ի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաս- տանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության, հարկային կամ մաքսային մարմինների, պետական այլ մարմինների ներկայացուցիչները, ինչպես նաև կազմակերպությունների այն աշխատողները, ովքեր իրականացնում են տեղական և միջազգային փոխադրումներ կամ փոստի փոխանակում և փոխադրում կամ ապահովում են երկաթուղային, ավտոմոբիլային ճանապարհների, ջրային ուղիների, համապատասխան տրանսպորտային միջոցների, ինչպես նաև նավթամուղերի, գազամուղերի, կապի և էլեկտրահաղորդման գծերի ու էլեկտրահաղորդիչների վերանորոգում կամ շահագործում, կամ իրականացնում են շրջակա միջավայրի` կենդանական և բուսական աշխարհի (այդ թվում` անտառների ու բնության հատուկ պահպանվող տարածքների), ջրային ռեսուրսների, մթնոլորտի, հողերի, ընդերքի ուսումնասիրություններ, մոնիթորինգ կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` դրանց օգտագործում, շահագործում կամ պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողություն` ծառայողական վկայականներով և իրավասու պաշտոնատար անձի կողմից տրված գործուղման թերթիկներով: «Այդպիսով, վթարային և այլ չնախատեսված իրավիճակներ ծագելիս, ինչպես տգվյալ դեպքում, անցագրեր չեն ձևակերպվում, այլ անցումն իրականացվում է վերը նշված փաստաթղթերով: «Մենք չենք կարող գնալ Հայաստանի պետական օրենքի խախտման: Տվյալ դեպքում, պետք է համապաատսխան փոփոխություններ կատարվեն օրենսդրությունում», - նշել է ՍՎ պաշտոնական ներկայացուցիչը:
Գրեչինը նաև հերքել է Հայաստանի եզդիների «Սինջար» ազգային կոմիտեի ղեկավար Բորիս Մուրազիի հայտարարությունը, թե, իբր, ռուսական սահմանապահներն արգելում են էլեկտրոմասնագետներին մտնել Ախուրյան գետի վրա տեղադրված պոմպակայան, պահանջելով մուտքի արտոնագիր, որը միայն տրվում է գյուղի բնակիչներին: «Սինջար» եզդիների ազգային միավորումը նաև հայտնել է, թե դիմել են ԱԱԾ՝ անցագիր ստանալու համար, սակայն մնացել են անպատասխան: «Անցագրերը տրվում են սահմանված կարգով, մեկ տարի ժամկետով: Այն բանից հետո, երբ Սահմանապահ վարչությունը հայտ է ստանում, այն ուղարկվում է Հայաստանի ԱԱԾ, և միայն նրանց հավանությունից հետո մեր գերատեսչությունն իրավունք ունի տրամադրել համապաատսխան անցագիր», - հաղորդել է Գրեչինը:
Սահմանապահ վարչությունում նաև հավասիացրել են, որ ռուսաստանցի սահմանապահների պատասխանատվության տեղամասերում գտնվող սահմանամերձ գյուղերի խնդիրները նաև իրենց խնդիրներն են, քանի որ զինծառայողների 80%-ը Հայաստանի քաղաքացիներ են և ապրում են հենց այդ բնակավայրերում: «Յուրաքանչյուր շենքում, որտեղ գտնվում է գյուղական համայնքի ղեկավարությունը, կա սահմանային ուղեկալի լիազորված անձի աշխատասենյակ, որի պարտականությունների մեջ մտնում է բնակիչներին խորհրդատվություններ տրամադրելն ինժեներատեխնիկական կամ այլ տնտեսական գործունեության համար անցագրերի ստացման և կիրառման կարգի ու կանոնների մասին: Միևնույն ժամանակ, առաջարկում ենք հետագայում ծագող խնդիրները միասին լուծել, չէ որ պետական սահմանի հուսալի պահպանության ապահովումն անհնար է առանց տեղի բնակչության մասնակցության»,- հայտարրաել են սահմանապահ վարչությունում:
Համայնքի բնակիչների հետ Հայաստանում ՌԴ ԱԴԾ ՍՎ ներկայացուցիչների հանդիպման ընթացքում նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել այն անձանց անունով դիմումներ ներկայացնելու մասին, որոնք հերթական խնդրի դեպքում կարող են կանչվել այն վերացնելու համար, և նրանց անունով լրացուցիչ դուրս կգրվեն անցագրեր:
Ավելացնենք, որ Թլիկ գյուղում ապրում է 18 ընտանիք: