Արմինֆո. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չեղյալ է ճանաչել փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանին Բելառուսի Հանրապետություն գործուղելու մասին 2017 թվականի փետրվարի 7-ի իր որոշումը:
Նշենք, որ Եղիազարյանը 2017 թ. մարտի 2-5-ը Մինսկում պետք է մասնակցեր Բելառուսի միլիցիայի 100-ամյակին նվիրված տոնակատարություններին:
Չնայած այն բանին, որ պաշտոնական մամուլի հաղորդագրությունում վարչապետի այդ որոշման պատճառը չի նշվում՝ ամենայն հավանականությամբ, դրա համար առիք է հանդիսացել Մինսկի կողմից բլոգեր Ալեքսանդր Լապշինին Լեռնային Ղարաբաղ այցելության համար Ադրբեջանին արտահանձնելը: