Արմինֆո.Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերն ակնարկել է ԵՄ և Ադրբեջանի հարաբերությունների վերագործարկման շուրջ բանակցային գործընթացի բարդությունների մասին:
Մասնավորապես, Բրյուսելում մամուլի ասուլիսի ավարտից հետո Յունկերը հայտարարել է, որ պետք է հանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: «Իսկ հիմա պետք է հանդիպեմ Ալիևի հետ, հետևաբար, օրվա լավ մասն ինձ համար ավարտվեց», - կատակել է նա:
Պաշտոնական Բաքուն չի մեկնաբանել այդ հայտարարությունը: Ադրբեջանում նշել են, որ հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են էներգետիկ և տնտեսական համագործակցության հարցեր: Մինչդեռ Յունկերը հայտարարել է Ադրբեջանում մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները հարգելու անհրաժեշտության մասին: