


Արմինֆո.Իշխան Զաքարյանը, ով տաս տարի շարունակ զբաղեցրել է Հսկիչ պալատի նախագահի պաշտոնը, հրաժարական է տվել: Նա այդ մասին գրավոր տեղեկացրել է ԱԺ ղեկավարությանը: Հայտարարությունն ընթերցվել է ԱԺ նիստում:
Հիշեցնենք, որ Իշխան Զաքարյանը ԲՀԿ անդամ է և գլխավորելու է «Ծառուկյան» դաշինքի նախընտրական շտաբը: Ավելի վաղ Զաքարյանի որդին ու կինը հեռացել էին ՀՀԿ շարքերից: Այդուհանդերձ, Զաքարյանի տիկինը` Գայանե Սողոմոնյանը, շարունակում է գլխավորել Երևանի քաղաքապետարանի կրթության հարցերի վարչությունը:


