Արմինֆո. Ժիրայր Սեֆիլյանի կողմից «Հայոց բանակի 25-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձը» մամուլում հրապարակելուց հետո Քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը կալանքի պայմանների աննախադեպ խստացում է իրականացրել Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ՝ անմիջականորեն ցուցում ստանալով վերին ատյաններից: Այս մասին է ասված Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության կողմից տարածած հայտարարության մեջ:
Հաղորդագրության մեջ ասված է, որ հրապարակումից անմիջապես հետո, երկու օր անընդմեջ, աշխատակիցները ներխուժել են Ժիրայր Սեֆիլյանի մենախուց և աննախադեպ խիստ խուզարկություններ իրականացրել այնտեղ: Քարտուղարությունը հույս է հայտնում, որ Քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը օր առաջ կվերադարձնի Ժիրայր Սեֆիլյանի ապօրինաբար առգրավված իրերը: «Հակառակ դեպքում մենք ստիպված կլինենք հրապարակել նոր մանրամասներ, որը զավեշտալի և անհարմար իրավիճակ կստեղծի ռեժիմի համար»,-ասված է ՀԽ հայտարարության մեջ: