Արմինֆո. Եթե խորհրդարանական ընտրությունները Հայաստանում կեղծվեն, ապա «Համախմբում» կուսակցության ղեկավար և ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար Վարդան Օսկանյանը չի բացառում մասնակցության հնարավորությունը փողոցային պայքարում:
Նա նշել է, որ ինքը չի հանդիսանում դավադրությունների տեսության կողմնակից և չի կարող ի սկզբանե հայտարարել կեղծիքների մասին: «Քաղաքական տրամաբանությունը չի ենթադրում ՀՀԿ-ի հաղթանակն այս պայմաներում, երբ երկիը գլորվում է դեպի անդունդ, սակայն, ակնհայտ կեղծիքների դեպքում, բնականաբար, ես առաջիններից մեկը կլինեմ, ով դուրս կգա փողոց»,-ընդգծել է նախկին նախարարը:
Նա հավելել է, որ ընտրություններին մասնակցելու նպատակով դաշինքների ձևավորման բանակցությունները շարունակվում են: Այդ համատեքստում Օսկանյանը տեղեկացրել է վերջերս պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպման մասին: Ընդ որում, նա բացառել է ՀՀԿ-ի հետ որևէ կոալիցիան և համագործակցությունն ընտրություններից հետո:
Նա նշել է, որ ներկայիս պայմաններում ընտրությունները բոյկոտելն անարդյունավետ միջոց է: «Պետք է մասնակցել ընտրություններին, հաղթելու նպատակով: Ինչպես նաև ժողովրդին պատրաստել, որպեսզի ընտրությունների արդյունքների կեղծման դեպքում կարելի է երկրում փոխել իրավիճակը` մոբիլիզացիայի ճանապարհով»,-նշել է նա, հավելելով, որ ողջունում է հայկական սփյուռքի հայտնի ներկայացուցիչների որոշումը, որոնք պետք է հետևեն երկրի ընտրական գործընթացներին:
Նա նշել է նաև Հայաստանում քաղաքական բանտարկյալների առկայությունը, նշելով մասնավորապես, Ամդրեսա Ղուկասյանի և Ժիրայր Սեֆիլյանի մասին: Անդրադառնալով «Սասնա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գնդի գրավմանը, Օսկանյանը նշել է, որ հասարակության մեծ մասը նրանց չի դատապարտում, ավելին, զորակցում է նրանց գործողությունները:
«Դա քաղաքական ակտ էր, և նրանց գործողությունները ես դիտարկում է ոչ թե իրավական, այլ քաղաքական հարթությունում, քանի որ իշխանությունները փակել են խաղաղ իշխանափոխության բոլոր ուղիները: Ցանկացած այլ երկրում այդ խմբի անդամներին կդատապարտեին, բայց հայ հանրության համար նրանց գործողությունները հասկանալի են և ընդունելի: Մեզ մոտ բոլորովին այլ համակարգ է, և այդ օրերին տիրում էր մեկ այլ քաղաքական ֆոն»,-եզրափակել է նա: