Արմինֆո. Անելիք Բանկը ճանաչվել է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի» լավագույն անդամ արտարժույթի շուկայում` փետրվարի 3-ին տեղի ունեցած մրցանակաբաշխության շրջանակներում:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, մրցանակաբաշխությունն անցկացվում է յոթերորդ տարին անընդմեջ, պարգեվատրելով բորսայի և դեպոզիտարիայի՝ տարվա ընթացքում առավելագույն ակտիվություն դրսևորած անդամներին: Անելիք Բանկը մրցանակաբաշխությանը հաղթող է ճանաչվել «Բորսայի լավագույն անդամ արտարժույթի շուկայում» անվանակարգում:
Հիշեցնենք, որ 2016թ.-ի նոյեմբերի 10-ին «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն դարձել էր արժեթղթերի հաշվարկային համակարգի անդամ` ստանալով դեպոզիտար համակարգի հաշվի օպերատորի և կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի անդամի (ԿՇՀՀԱ) կարգավիճակ:
Անելիք Բանկը «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի» անդամ է դարձել 31.01.2008-ից:
Նշենք նաև, որ «Բորսայի լավագույն անդամ» մրցանակաբաշխությունը հիմնվել է 2010թ.-ին և նպատակ է հետապնդում խրախուսելու բորսայի տարբեր հարթակներում առավելագույն ներգրավվածություն ունեցող, ինչպես նաև Հայաստանում կապիտալի շուկայի զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված միջոցառումներին մասնակցող և մասնագիտական էթիկայի կանոններին հավատարիմ ներդրումային ծառայություններ մատուցող ընկերություններին: