Արմինֆո.ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի օրերս կայացած «Բորսայի լավագույն անդամ 2016» ամենամյա մրցանակաբաշխության ընթացքում հայտարարվել են հաղթողների անունները` տարբեր անվանակարգերում:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, 2016թ.-ի արդյունքներով ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ճանաչվել է «Բորսայի լավագույն անդամ» պետական պարտատոմսերի շուկայում: Ի դեպ, յոթ տարի անընդմեջ անցկացվող մրցանկաբաշխության շրջանակներում ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ այս անվանակարգում լավագույնն է ճանաչվում արդեն 6-րդ անգամ:
Նշենք, նաև որ ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ իր հաճախորդներին առաջարկում է միջնորդական և պահառուական ծառայություններ, ինչպես նաև 2007թ.-ից հանդիսանում է ֆինանսների նախարարության գործակալ` պետական պարտքի կառավարման ոլորտում: 2016թ.-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի հարթակում բանկի կողմից իրականացվել է 27 մլրդ 124 մլն 28 հազար դրամ ընդհանուր ծավալով առքուվաճառի գործարք, ինչը կազմել է բորսայի գործարքների ընդհանուր ծավալի 58,80%-ը:
Նշենք նաև, որ «Բորսայի լավագույն անդամ» մրցանակաբաշխությունը հիմնվել է 2010թ.-ին և նպատակ է հետապնդում խրախուսելու բորսայի տարբեր հարթակներում առավելագույն ներգրավվածություն ունեցող, ինչպես նաև Հայաստանում կապիտալի շուկայի զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված միջոցառումներին մասնակցող և մասնագիտական էթիկայի կանոններին հավատարիմ ներդրումային ծառայություններ մատուցող ընկերություններին: