Արմինֆո. Միլանի դատարանը վճռել է գործ հարուցել նախկին պատգամավոր Լուկա Վոլոնտեի դեմ՝ Ադրբեջանից կաշառք վերցնելու մեղադրանքով, գրում է «Corriere della Sera»-ն:
«Եվրախորհրդարանականներից ոչ մեկը չի ժխտում, որ ադրբեջանցի գործընկերներից գոնե մեկ բանկա սեւ խավիար է ստացել։ Բայց դա մանրուք է՝ ի
տարբերություն այն բանի, ինչ Լուկա Վոլոնտեն է ստացել, երբ գլխավորում էր ԵԽԽՎ-ում ամենախոշոր խմբակցությունը՝ ԵԺԿ–ն։ Ադրբեջանցի պատգամավոր և լոբբիստ Սուլեյմանովից նա 10 մլն եվրո «նվեր» է ստացել, որը փոխանցվում էր ամսական 100 հազարի չափով»,- գրում է պարբերականը: Դատարանը մտադիր է պարզել, թե արդյոք Վոլոնտեն այդ գումարը փոխանցել է ԵԽԽՎ գործընկերներին, որպեսզի ազդի այդ կառույցում Ադրբեջանում մարդու իրավունքների մասին բանաձևերի առնչությամբ նրանց քվեարկության վրա: