


Արմինֆո. ՀԱԿ-ը խորհրդարանական ընտրություններին կմասնակցի Հայաստանի ժողովրդական կուսակցության հետ դաշինքով, այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Նա նշել է, որ ՀԱԿ-ը պատրաստ է համագործակցել քաղաքական բոլոր ուժերի հետ, որոնք կիսում ենք Կոնգրեսի դիրքորոշումը և համաձայն են վերջինիս ծրագրին: «Մեր ծրագիրը հստակ է՝ խաղաղության հաստատում և պահպանում: Մենք ունենք սոցիալ-տնտեսական զարգացմանը, հարկային և մաքսային ոլորտում բարեփոխումներին առնչվող դրույթներ, մի շարք ոլորտներում փոփոխութունների վերաբերայլ առաջարկներ, սակայն հիմնական շեշտը կդրվի խաղաղության հաստատման և պահպանման վրա»,- նշել է նա:
Ըստ որում, Մանուկյանը գտնում է, որ առաջիկա ընտրություններում հասարակությունը պետք է քվեարկի նրանց օգտին, ովքեր կաշառք չեն առաջարկում և խոսում են դառը ճշմարտության մասին: Նա նաև ավելացրել է, որ շուտով հայտնի կդառնա դաշինքի ցուցակը, որը, նրա կարծիքով, խիստ մրցակցային է: Նշենք, որ ընտրություններին մասնակցելու մտադրության մասին արդեն հայտարարել է երեք դաշինք: Մասնավորապես՝ «Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցություններից կազմված «Ելք» դաշինքը, պաշտպանության նախկին նախարարի շուրջ ձևավորված դաշինքը՝ ի դեմս «Համախմբում», «Երրորդ հանրապետություն» կուսակցությունների, Հայաստանի դեմոկրատական կուսակցության, «Ազգային ինքնորոշում» միավորման և Ժողովրդական կուսակցության: Ընտրություններին կմասնակցի նաև «Ծառուկյան» դաշինքը, որում համախմբվել են «Բարգավաճ Հայաստանը», «Միասնություն» շարժումը, Հայաստանի ռամկավար-ազատական կուսակցությունը, Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը, Հայոց համազգային շարժում, «Ալյանս», «Առաքելություն» և «Ազգային համաձայնություն» կուսակցութունները նույնպես հայտարարել են այդ դաշինքին միանալու մտադրության մասին, սակայն Ծառուկյանը դեռ չի արձագանքել դրան:



