Արմինֆո.Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նախօրեին ԱԺ նիստում հանրապետական պատգամավոր, ՍԱՍ սուպերմարկետների սեփականատեր Արտակ Սարգսյանին մեղադրել է նախընտրական մեքենայությունների համար:
Բանն այն է, որ Սարգսյանը մտադիր է Երևանի Արաբկիր համայնքից կրկին առաջադրվել պատգամավոր և, ԶԼՄ-ներում շրջանառվոր լուրերի համաձայն, իր աշխատակիցներին ստիպում է դուրս գալ գրանցումից և գրանցվել Արաբկիր համայնքում` ընտրությունների ժամանակ իր օգտին ձայն տալու նպատակով: Այդ առնչությամբ Փաշինյանը Սարգսյանին խնդրել է հերքել կամ հաստատել այդ տեղեկատվությունը: Սակայն Սարգսյանին, որը հինգ տարվա ընթացքում առաջին անգամ որոշել էր խոսել խորհրդարանում, այդպես էլ չի հնաջողվել արդարանալ. նրա բարձրախոսը համառորեն չի միացել: Միակ բանը, որ Սարգսյանին հաջողվել է անել, տեղից բղավելն էր` թե «այդ ամենը սուտ է»:
Հավելենք, որ ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն, համանման եղանակների են դիմում նաև կառավարող կուսակցությունից պատգամավորության մյուս թեկնածուները:
Արմինֆո. ՀՀ Ազգային ժողովի պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը մերժեց` պաշտոնյաների և նրանց հետ փոխկապակցված անձանց երակուտների աղբյուրներն ու ծագումը, ինչպես նաև օրինականությունն ուսումնասիրելու նպատակով ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու մասին ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը: