Արմինֆո. Արարատի նորնշանակ մերզպետ Արամայիս Գրիգորյանն ավտովթարի է ենթարկվել աշխատանքի գնալիս:
ՃՏՊ տեղի է ունեցել ժամը 10:15-ի սահմաններում Երեւան-Երասխավան ավտոճանապարհին: Ընդ որում ՃՏՊ-ն եղել է շղթայական. բախվել է 4 մեքեքնա, որոնց թվում «Toyota Land Cruiser» մակնիշի 050 ԼԼ 55 համարանիշի մեքենան, որն սպասարկում է Արարատի մարզպետին:
Դրանից մեկ ժամ առաջ նույն ճանապարարհահատվածում «Ֆան» մակնիշի 31 64 Լ համարանիշի մարդատար ավտոբուսը դեպի Երեւան ընթանալիս բախվել էր բետոնե արգելապատնեշներին եւ կողաշրջվել: ՃՏՊ հետևանքով տուժած 4 անձանցից 2-ին տեղափոխել էին Արտաշատի բուժկենտրոն, մյուս երկուսին տեղափոխել են Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն` գանգուղեղային վնասվածքներով:
Իսկ երեկ երեկոյան, ժամը 9:15-ի սահմաններում Կոտայքի մարզում տեղի էր ունեցել խոշոր ՃՏՊ. BMW մակնիշի 33 UP 910 համարանիշի ավտոմեքենան բախվել էր Scania մակնիշի FCF 474 վրացական համարնիշի խոշոր բեռնատարին, այնուհետեւ Volvo մակնիշի LAD 200 վրացական համարանիշի մեկ այլ խոշեր բեռնատարի: ՃՏՊ հետեւանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Աբովյանի բժշկական կենտրոն: Ուշագրավ է, որ վթարից հետո BMW-ի ուղեւորները հարձակվել էին բեռնատարներից մեկի վարորդի վրա: