Արմինֆո. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով պաշտպանության նախկին փոխնախարար Դավիթ Տոնոյանը նշանակվել է արտակագ իրավիճակների նախարար:
Դավիթ Տոնոյանը ծնվել է 1967 թվականի դեկտեմբերի 27-ին Ուստ-Կամենոգորսկում (Ղազախստան): 1986-1988 թթ. ծառայել է Խորհրդային բանակում: 1988-1991 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանում (երկրաբանական ֆակուլտետ)։ 1992-1995 թթ. տարբեր պաշտոններ է զբաղեցրել ՀՀ ՆԳՆ –ում: 1995-1997 թթ. սովորել է Ռուսաստանի ռազմադիվանգիտական ակադեմիայում: 1998-2004 թթ. որպես Հայաստանի ներկայացուցիչ տարբեր պաշտոններ է զբաղեցրել ՆԱՏՕ գործողությունների դաշնակցային հրամանատարությանն առընթեր:
2004 թվականից տարբեր պաշտոններ է զբաղեցրել Հայաստանի պաշտպանության նախարարությունում: 2010 թվականին նշանակվել է պաշտպանության նախարարի տեղակալ: Ամուսնացած է, ունի երկու զավակ: