Արմինֆո. Ռուսաստանն ակնկալում է, որ Ավստրիայի նախագահության օրոք ԵԱՀԿ-ն պատշաճ ուշադրություն կդարձնի կազմակերպության տարածությունում հակամարտությունների հաղթահարմանը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը` ավստրիական «Պրոֆիլ» հանդեսում հրապարակված հարցազրույցում:
«Դա վերաբերում է, առաջին հերթին, աջակցությանը ներուկրաինական ճգնաժամի կարգավորմանը: Այդ նպատակով ԵԱՀԿ ներուժի առավելագույնս լիակատար գործարկումն այսօր հատկապես պահանջված է: Ելնում ենք այն բանից, որ ԵԱՀԿ այսուհետև էլ գործուն կերպով կնպաստի Մերձդնեստրում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ կարգավորմանը նպատակաուղղված բանակցային գործընթացին, ինչը հատկապես կարևոր է անցյալ տարի այդ տարածաշրջանում իրավիճակի սրման ֆոնին: Ակնկալում ենք Անդրկովկասի շուրջ ժնևյան քննարկումների շարունակում կառուցողական հունով», - նշել է Ռուսաստանի արտգործնախարարը: