


Արմինֆո.Այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հովանու ներքո Ադրբեջանի կողմին փոխանցվեց ադրբեջանցի զինվորականի մարմինը։ Գործողությունը տեղի ունեցավ հայաստանյան Իջևան և ադրբեջանական Ղազախ քաղաքների միջև անցնող ճանապարհին՝ միջազգային սահմանի վրա։
2016 թ․ դեկտեմբերի 29-ին միջազգային սահմանին տեղի ունեցած միջադեպից անմիջապես հետո ԿԽՄԿ-ն առաջարկեց իր՝ որպես չեզոք միջնորդի ծառայությունը զինվորականի մարմնի վերադարձման հարցում։
1992 թվականից ի վեր ԿԽՄԿ-ն այս տարածաշրջանում ծավալում է մարդասիրական գործունեություն՝ Ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող խնդիրների շուրջ: Անցյալ տարի ապրիլին իրավիճակի վատթարացման կապակցությամբ ԿԽՄԿ-ն աջակցել է կողմերին՝ շփման գծի երկայնքով գտնվող ռազմադաշտում զոհվածների մարմինները որոնելու, տարածքից դուրս բերելու, ինչպես նաև փոխանցելու մի քանի գործողություններին։


