Արմինֆո.ԵԱՏՄ-ից և Միությունից Բելառուսի դուրս մասին լուրերը լիակատար հերյուրանքներ են: Ինչպես հաղորդում է ԲԵԼՏԱ-ն, այդ մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկլաշենկոն բելառուսական և արտասահմանյան ԶԼՄ-ների և հասարակայնության ներկայացուցիչների հետ հանդիպմանը:
Ըստ Լուկաշենկոյի, նման լուրերը տարածվում են, քանի որ կան մարդիկ, որոնց դա ձեռնտու է, որոնք հրճվում են նման տեղեկություններ տարածելուց: «Ինչ վերաբերվում է Միութենական Նախարարների խորհրդի, Բարձրագույն պետական խորհրդի նիստերին, ինչպես նաև ուղևորությանը ԵԱՏՄ գագաթնաժողով, այդ առումով ես ունեմ հստակ դիրքորոշում`ինչ ասել, եթե չլուծվեն այն հարցերը, ինչի մասին պայմանավորվել էինք: Դրանք պետք է լուծվեն, հակառակ դեպքում մեր բոլոր նիստերը կվերածվեն ամոթի: Ինչի՞ մասին է խոսքը: Դրանք պետք է լուծվեն»,-նշել է նա, հավելելով, որ Բելառուսը երբեք դեմ չի եղել ինտեգրացիոն նախագծերին և հանդես է եկել որպես դրանց նախաձեռնող:
Նա նաև պարզաբանել է, թե ինչու չի ստորագրել ԵԱՏՄ Մաքսային օրենսգիրքը: «Ես չստորագրեցի Մաքսային օրենսգիրքը, քանի որ շատ բան, ինչը կարող էր լինել այնտեղ, չի աշխատում: Ավելին,ես հանձնարեցի ետ կանչել մեր հիմնական մասնագետներին: Առանց պրոբլեմների լուծման ես նույնիսկ չեմ դպչի այդ օրենսգրքին և մյուս հարցերին»: Նրա խոսքով, եթե ուզում են Բելառուսին տեսնել ինտեգրացիոն կառույցներում, անդամ-երկրները պետք է միմյանց նկատմամբ լինեն պարկեշտ, աջակցեն միմյանց, այլ ոչ թե ստեղծեն լրացուցիչ խոչընդոտներ: «Մի՞թե դա նորմալ է, երբ ԵԱՏՄ-ում 2015-ին ապրանքաշրջանառությունը մենք կորցրցինք 40%, իսկ անցյալ տարի`ևս 18%: Գրեթե 60%: Մի՞թե դա նորմալ է: Ղազախստանին մենք գերթե ոչինչ չենք մատակարարում, իսկ Ռուսաստանի հետ - տեսնում եք, թե ինչ հարաբերություններ են: Հետևաբար, մենք պետք է գտնենք այդ հարաբերությունների վերականգնման ուղիները: Մենք դրան պատրաստ ենք, ազնիվ, կարգապահ և բարեխիղճ կերպով, առանց վերմակը մեզ վրա քաշելու»,-եզրափակել է նա:
Հիշեցնենք, որ ԵԱՏՄ Մաքսային օրենսգիրքը պետք է ստորագրվեր դեկտեմբերի 26-ին, Սանկտ-Պետերբուրգում, մասնակից-պետությունների ղեկավարների նիստում, բայց Բելառուսի նախագահ Լուկլաշենկոն չմասնակցեց այդ հանդիպմանը: Մնացած անդամ-երկրներն արդեն ստորագրել են օրենսգիրքը: