Արմինֆո.Հանրապետական կուսակցությունից արտահոսքը շարունակվում է. այսօր ՀՀԿ-ից դուրս գալու մասին դիմումներ են գրել Մխչյան, Բյուրավան, Նշանավան համայնքների ղեկավարներ Խաչիկ Պողոսյանը, Պապ Հակոբյանը և Գեղամ Հովակիմյանը:
Նշենք, որ նրանք բոլորն օրերս ՀՀԿ շարքերը լքած նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի համախոհներ են: ՀՀԿ-ից Աբրահամյանի դուրս գալուց հետո օրերս նրա օրինակին են հետևել Արարատի կառույցի 13 անդամներ, որոնք տարբեր բարձր պաշտոններ են զբաղեցնում մարզում, հիմնականում` նրա ազգականներ և համախոհներ: Նրանց թվում է նաև Արարատի նախկին մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը: Այսօր նրա փոխարեն արդեն նշանակվել է «Ավշար գրուպ» ընկերության համասեփականատեր Արամայիս Գրիգորյանը: Նշենք, որ Աբրահամյանի և Գրիգորյանի միջև վաղեմի թշնամանք կա: Աբրահամյանի որդին` Արգամը, որը Արտաշատի քաղաքապետն է, մտադիր է խորհրդարանական ընտրութուններում իր թեկնածությունն առաջադրել «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային ցուցակով: