Արմինֆո.«Իրանի դեմ ուժ կիրառելու թույլտվություն» բանաձևը համընդհանուր աջակցության չի արժանանա ԱՄՆ Կոնգրեսում: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել «Ռուսաստանն ու գլոբալ քաղաքականությունը» հանդեսի գլխավոր խմբագիր, Արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի նախագահ Ֆյոդոր Լուկյանովը:
Հունվարի 31-ին Ֆլորիդայից ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պատգամավոր Էսլի Հասթինգսի ներկայացրած «Իրանի դեմ ուժ կիրառելու թույլտվություն» բանաձևը նախագահին թույլ է տալիս ԱՄՆ զինված ուժերը կիրառել սեփական հայեցողությամբ` Իրանի կողմից միջուկային զենքի ստացումը կանխարգելելու նպատակով:
«Կոնգրեսում Թեհրանի հանդեպ ագրեսիվ տրամադրված ուժերից զատ կան ավելի պատասխանատու ուժեր, որոնք գիտակցում են Մերձավոր արևելքի բավականին կարևոր երկրի հետ հարաբերությունների սրման հետևանքների անկանխատեսելիությունը: Դոնալդ Թրամփի նման դիրքորոշումը հիմնավորվում է, առաջին հերթին, նրա ընդգծված իսրայելամետ դիրքորոշմամբ: Իսկ, ընդհանուր առմամբ, նման չմտածված գործողությունները նպատակ ունեն ցուցադրելու Թրամփի կողմից նախընտրական խոստումների կատարումը», - նշել է նա:
Վերլուծաբանի գնահատմամբ, Եթե Վաշինգտոնն իրոք գնա Իրանի հետ միջուկային գործարքի խզման, Թեհրանի հրթիռամիջուկային ծրագրի զարգացումն արդեն ոչինչ չի զսպի, և Իրանը կվերադառնա միջուկային գործարքին նախորդած մշակումների մակարդակին:
2016 թվականի հուլիսին Իրանն ու միջազգային միջնորդների «վեցյակը», այդ թվում ԱՄՆ, համաձայնության հասան իրանական ատոմի բազմամյա խնդրի կարգավորման շուրջ: Տևական բանակցություններն ավարտվեցին գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ, որի կատարումը լիովին կվերացնի Իրանի նկատմամբ ՄԱԿ ԱԽ, ԱՄՆ և ԵՄ տնտեսական ու ֆինանսական պատժամիջցները` նրա միջուկային ծրագրի խաղաղ բնույթի հաստատման դիմաց:
Վերլուծաբանի կարծիքով, ԱՄՆ նախագահն այնքան էլ հստակ չի գիտակցում Մերձավոր արևելքում իրադարձությունների և խաղացողների ներկայիս փոխկապակցվածության աստիճանը: Այդ լույսի ներքո նա հիշեցրել է «Իսլամական պետության» դեմ Ռուսաստանի համատեղ պայքարի անհրաժեշտության մասին Թրամփի հայտարարությունների մասին, նշելով, որ այդ պայքյարն ընթանում է Իրանի` այդ հարցում Ռուսաստանի դաշնակցի բավականին նշանակալի մասնակցությամբ: Այդ լույսի ներքո, Լուկյանովի գնահատմամբ, բավականին տարօրինակ է թվում հակաահաբեկչական ճակատում համագործակցության ակնկալիքը` Իրանի նկատմամբ ճնշման արշավի ֆոնին:
Նշենք, որ չնայած Իրանի հետ միջազգային հանրության միջուկային համաձայնագրի սուր քննադատությանը, Թրամփի վարչակազմը դրա չեղարկման և Իրանի դեմ ռազմական ուժի կիրառման ծրագրերի մասին չի հիշատակել: ԱՄՆ Կոնգրսն ու գործադիր իշխանությունը բավականին ոչ միանշանակ են դիտարկում երկրի սահմաններից դուրս ռազմական ուժի կիրառման հարցը