Արմինֆո. Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն արձագանքել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էլմար Մամեդյարովի քննադատությանը Հայաստանի իր պաշտոնակից Էդվարդ Նալբանդյանի հասցեին:
Twitter-ի իր էջում Քոչարյանը, մասնավորապես, գրել է. «Կլառնետը հակառակ կողմից փչելով՝ կստանաս ոչ թե մեղեդի, այլ այն կակոֆոնիան, որը հնչեցրեց Ադրբեջանի արտգործնախարարը»:
Նախօրեին «Թրենդի» հետ հարցազրույցում Մամեդյարովը, մասնավորապես, հայտարարել էր, թե Հայաստանի արտգործնախարարի հայտարարությունները, «որոնք դիվանագիտական էթիկայի շրջանակից դուրս են, նենգափոխում են բանակցային գործընթացի էությունը»: «Նրա նողկալի, վիրավորական հայտարարությունները նաև հակասական բնույթի են: Դրանք ռազմատենչ և ագրեսիվ հայտարարություններ են` նախատեսված միայն ներքին լսարանի համար», - ասել էր նա: