
Արմինֆո.Թե արդյոք Կրեմլը վերջնական ընտրություն կկատարի Երևանի և Բաքվի միջև, և եթե այո, ապա ինչպիսի գործոններ այստեղ վճռական դեր կխաղան` Ղարաբաղի շուրջ այս հիմնական աշխարհաքաղաքական սյուժեն է ուշադրության կենտրոնում: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ռուսաստանցի վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը:
«Կարևոր է նաև Մոսկվայի դերը դիմակայության կարգավորման և սրում թույլ չտալու գործում` ինչպես ապրիլին: Արդիական է Անդրկովկասում առկա իրավիճակի կարևորության աստիճանը ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի համար: Առաջնահերթ ուշադրություն է դարձվում այն բանին, թե արդյոք Մոսկվան ու Վաշինգտոնը կարող են գտնել ընդհանուր կետեր, թե հակառակը, կգերակայեն էներգետիկայի և անվտանգության հարցերին առնչվող հակասությունները», - նշել է նա:
Սակայն բոլոր այդ թեմաները, դրանց ողջ բացառիկ կարևորությամբ հանդերձ, Մարկեդոնովի գնահատմամբ, վերաբերում են միայն էթնոքաղաքական ղարաբաղյան հակամարտության արտաքին ուրվագծին: Եվ, նրա կարծիքով, հռետորական հարց է, թե արդյոք կարելի է գտնել խաղաղ կարգավորման արդյունավետ մոդել, ուշադրություն չդարձնելով անմիջականորեն հակամարտության կետում առկա ներքին գործընթացներին:
Նշելով, որ ԼՂՀ անմիջական մասնակցություն չունի հաշտության բանակցություններում, իսկ Ռուսաստանի արտաքին քաղաքականության թարմացված հայեցակարգում չի դիտարկվում որպես հակամարտող կողմ, ինչպես Մերձդնեստրը, Մարկեդոնովը նշել է, որ յուրաքանչյուր դե-ֆակտո կազմավորմանն առնչվող իրավիճակ ունի իր նրբությունները: Օրինակ, հենց նույն Աբխազիան և Հարավային Օսիան չեն վայելում ԱՄՆ Կոնգրեսի լոբբիստների աջակցությունը, ազգային գործակլաությունների ֆինանսավորումը և Ղարաբաղի անկախության օգտին տարբեր նահանգների օրենսդիր մարմինների բանաձևերի առկայությունը:
«Չնայած այն հանգամանքին, որ պաշտոնական տեսանկյունից ԼՂՀ խաղից դուրս է, փաստորեն, հանրապետությունում ընթանում են ընտրություններ, նախաձեռնվում և քննարկվում են բարեփոխումներ, ընթանում են քննարկումներ դրա ներկայի ու ապագայի շուրջ: Այսինքն, ակնհայտ են հասարակաքաղաքական կյանքի բոլոր նշանները, որոնք, առաջացնելով հիացմունք կամ կտրուկ վրդովմունք, հազիվ թե կարող են անտեսվել: ԼՂՀ ներքին իրավիճակը, որը չի կապվում «մեծ աշխարհաքաղաքականությանը», մղվել է երկրորդ պլան: Սակայն ներքին դինամիկան կարևոր է, ինչպես բարոմետր, որը թույլ է տալիս հետևություններ անել ոչ միայն «չճանաչված վերնախավի» դասավորության, այլև հակամարտության մասին` ընդհանուր առմամբ», - ամփոփել է վերլուծաբանը: