Արմինֆո.Հայաստանում Եվրոպական միության (ԵՄ) պատվիրակությունը մեկնարկ տվեց տեղեկատվական արշավին՝ բարձրացնելու հանրային իրազեկման մակարդակը կոռուպցիայի բացասական հետևանքների մասին, ինչպես նաև տեղեկացնելու Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի աջակցման գործում Եվրոպական միության ջանքերի վերաբերյալ:
«Կանգնեցնե՛նք կոռուպցիանե իրազեկման արշավը մշակվել է ՀՀ կառավարության, կոռուպցիայի դեմ պայքարում փորձագետների, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ համագործակցությամբ: Այն ներկայացնում է կոռուպցիայի դրսևորման վառ օրինակներ (ինչպիսին՝ կաշառակերություն, շահերի բախում, օլիգոպոլիա) և դրանց վնասակար ազդեցությունը տնտեսական զարգացման վրա: Այս տեղեկատվական արշավը փաստում է նաև հասարակության շրջանում կոռուպցիայի նվազեցման գործում Եվրոպական միության և Հայաստանի համատեղ աշխատանքի մասին:
«Եվրոպական միության համար կոռուպցիայի դեմ պայքարն առաջնահերթություն է Հայաստանում, որը երկրում կայուն զարգացման, իրավահավասար հասարակություն և ժողովրդավարական քաղաքական համակարգ կառուցելու առանցքն է: Հուսով եմ, որ կաշառակերությունը որպես չարիք ներկայացնելով՝ այս տեղեկատվական արշավը կբարձրացնի կոռուպցիայի հեռահար բացասական հետևանքների մասին իրազեկության մակարդակը երիտասարդների և մեծահասակների շրջանումե,- նշել է Հայաստանում Եվրոպական միության դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Հայաստանի Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը նշել է.«Կոռուպցիայի դեմ պայքարի արդի մարտահրավերները ստիպում են ձևավորել պայքարի նորարարական տեսլական՝ հիմնվելով էլեկտրոնային կառավարման գործիքների կիրառման, մասնակցային, հաշվետու և թափանցիկ կառավարման համակարգի ներդրման մոտեցումների վրա»:
Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանն ասել է. «Իրավաբանների հայկական ասոցիացիան վերջերս ավարտել է «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանումե ծրագիրը, որն իրականացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Ծրագիրը շատ հաջողված էր: Ձեռքբերումներից հատկանշական է Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի ստեղծումը, որը ներկայումս արդյունավետ գործունեություն է ծավալում: Ավելին, Հայաստանում քրեականացվեց ապօրինի հարստացումը, ինչպես նաև համատեղ մշակվեց և Կառավարությանը ներկայացվեց կոռուպցիայի դեմ պայքարի երկու անկախ գործակալության մոդել: Հակակոռուպցիոն գործակալության օրենսդրությունն այժմ մշակման փուլում է»:
Նշենք, որ Հայաստանը Transparency International-ի «Կոռուպցիայի ընկալման ինդեքս-2016»-ում 113-րդ տեղն է զբաղեցրել 176 երկրների թվում՝ 2015 թվականի համեմատ վատթարացնելով իր դիրքը 18 կետով: Հետխորհրդային տարածության երկրների թվում Հայաստանը գլոբալ վարկանիշում առաջ է անցել այնպիսի երկրներից, ինչպես՝ Լիտվան (38-րդ տեղ), Վրաստանը և Լատվիան (44), Բելառուսը (79): Ըստ որում, Հայաստանն առաջ է անցել Ադրբեջանից և Մոլդովայից (123-րդ տեղ), Ղազախստան, Ռուսաստան և Ուկրանան (131 տեղ), Ղրղըզստանը (136 տեղ), Տաջիկստանը (151), Թուրքմենստանը (154) և Ուզբեկստանը (156 տեղ):