Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանը մերժմամբ է պատասխանել Վանաձորի ավագանու խորհուրդը լուծարելու անհրաժեշտության վերաբերյալ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նամակին:
Հիշեցնենք, որ նամակում կուսակցությունը, մասնավորապես, վարչապետին առաջարկում էր դադարեցնել Վանաձորի ավագանու խորհրդի լիազորությունները, քանի որ խորհուրդը երեք ամիս նիստեր չի անցկացնում, իսկ, համաձայն ՏԻՄ մասին օրենքի, նման դեպքերում գործաիր իշխանությունը կարող է դրա լուծարման մասին որոշում կայացնել:
Սակայն Կարեն Կարապետյանն իր մերժումը բացատրել է այն փաստով, որ Վանաձոր համայքնի ավագանու խորհրդի հոկտեմբերի 10-ին կայացած վերջին նիստից մինչև դեկտեմբերի 28-ը, երբ կառավարությունն ստացել է նամակը, երք ամիս չի անցել, հետևաբար «խորհուրդը լուծարելու համար առայժմ պատճառ չկար»,- ասվում է վարչապետի նամակում։
Հիշեցնենք, որ Վանաձորի ավագանու խորհրդի ընտրությունների արդյունքում միացյալ ընդդիմությունն ավելի շատ ձայն էր հավաքել, քան կառավարող ՀՀԿ-ն: «Լուսավոր Հայաստան», «Հայկական վերածնունդ» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների միջև պայմանավորվածության արդյունքում որոշում էր կայացվել քվեարկել «Լուսավոր Հայաստանի» թեկնածու Քրիստ Մարուքյանի օգտին: Սակայն փակ, գաղտնի քվեարկության ժամանակ կուսակցություններից մեկը (ԱրմԻնֆո-ի տվյալներով` «Հայկական վերածնունդը» - խմբ.) խախտել էր պայմանավորվածությունը` քվեարկելով ՀՀԿ թեկնածու Մամիկոն Ասլանյանի օգտին: Հետագայում, այդուհանդերձ, երեք կուսակցություններին հաջողվել էր պայմանավորվել խորհրդի նիստերի համատեղ բոյկոտի շուրջ: Մինչդեռ, ՏԻՄ մասին օրենքին համաձայն, եթե ավագանու խորհուրդը երեք ամսվա ընթացքում նիստեր չի անցկացնում, կառավարությունը կարող է լուծարել այն: