


Արմինֆո.ՀՀ ՊՆ-ն արդեն որոշակի քայլեր է ձեռնարկում կիբերբանակ ստեղծելու ուղղությամբ: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
Նա նշել է, որ արդեն նախադրյալներ են ստեղծվում դրա համար: Մասնավորապես, նրա խոսքով, որոշ քանակությամբ նորակոչիկներ արդեն ներգրավվել են այդ ուղղությամբ աշխատանքում: Այս առումով Մարտիրոսյանը կարևորել է պաշտոնական կառույցի ստեղծումը, քանի որ ԱՄՆ-ում ու մի շարք եվրոպական երկրներում կիբերտարածության անվտանգության կարևորություն վաղուց արդեն ցամաքային, օդային, ջրային տարածքների պաշտպանության հետ նույն մակարդակի վրա է: «Այնտեղ գործում են հատուկ հակացանցահենային ստորաբաժանումներ։ Նույնատիպ հակացանցահենային թիմեր կան նաև Ադբեջանում և Վրաստանում»,-նշել է փորձագետը:
Մարտիրոսյանը նշել է նաև, որ հայերի շրջանում կան էնտուզիաստներ, ովքեր միավորվում են և փորձում հետ մղել տարատեսակ հարձակումները: «Մեզ չէր խանգարի դուրս բերել դա պաշտոնական մակարդակի: Ի վերջո, խոսքը վերաբերում է պետական կառույցների տեղեկությունների և մեր քաղաքացիների անձնական տվյալների գաղտնիությանը: Իհարկե, ամեն ինչի համար ժամանակ է պետք»,- ընդգծել է նա՝ ավելացնելով, որ տեղեկատվական անվտանգության մշակույթը հայերի շրջանում դեռ թույլ է զարգացած:


