Արմինֆո.Դոնալդ Թրամփի օրոք ԱՄՆ-ը եվրասիական տարածությունում ժողովրդավարություն չի տարածի, գտնում է «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրի գլխավոր խմբագիր, ՌԴ արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի ղեկավար Ֆյոդոր Լուկյանովը։
«Կարծում եմ, որ այդ փուլն ավարտվեց՝ վարչակազմի փոփոխման հետ միասին: Սակայն, ԱՄՆ-ը Թրամփի օրոք այլ բաներ կանի, որոնցից շատերը, կարծում եմ, մեզ դուր չեն գա: Ըստ որում, կարող եմ ասել, որ Ռուսաստանի ազդեցությունը միջազգային ասպարեզում, անշուշտ, շարունակում է աճել, սակայն, ոչ թե այս կամ այն հակամարտությանը մասնակցության հետ կապված, այլ՝ պարզապես օբյեկտիվորեն»,- նշել է նա:
Նման միտումները վերլուծաբանը պայմանավորում է մեկ գլոբալ կարգավորողի
բացակայության պայմաններում աշխարհի բնակչության, բազմազանության աճով: Նման պայմաններում Ռուսաստանի նման հզոր, որոշակի ոլորտներում ներուժի տիրապետող երկրները դառնում են միմյանց միջև պայմանավորվող կարգավորողներից մեկը:
Միաժամանակ Լուկյանովը Եվրասիական միություն ստեղծելու Ռուսաստանի նախաձեռնությունը համարել է շատ կարևոր, սակայն՝ դեռևս ընթացքի մեջ գտնվող: «Ելնելով դիտվող գլոբալ միտումների վերլուծությունից՝ եվրասիական տարածության զարգացումը, առանց Չինաստանի մասնակցության, կարծես, հնարավոր չէ պատկերացնել: Չինաստանն այսօր նոր գործոն է, որը Եվրասիական միությունը պետք է հաշվի առնի, ինչը, ըստ էության, տեղի է ունենում»,- ամփոփել է վերլուծաբանը: