Երկուշաբթի, 30 Հունվարի 2017 13:07

Վիգեն Սարգսյան. խստագույնս պատժելու ենք յուրաքանչյուրին` անկախ դիրքից, ով փորձի իր ձեռքը մեկնել բանակի բյուջեին, կամ հարստանալ` սահմանին կանգնած զինվորի հաշվին

Վիգեն Սարգսյան. խստագույնս պատժելու ենք յուրաքանչյուրին` անկախ դիրքից, ով փորձի իր ձեռքը մեկնել բանակի բյուջեին, կամ հարստանալ` սահմանին կանգնած զինվորի հաշվին

Արմինֆո. «Հայոց բանակն ուրախության ու հպարտության մեծագույն առիթ է ոչ միայն Հայաստանում և Արցախում, այլև ամբողջ աշխարհում ապրող մեր հայրենակիցների համար: Յուրաքանչյուր հայ գիտի, որ հենց այդ բանակի շնորհիվ հայոց պետականությունը վերածնվեց հաղթական հիմքի վրա` վերադարձնելով մեզ սեփական ուժերին ապավինելու և մեր ապագան ինքնուրույն կառուցելու կարևորության գիտակցումը», - հայտարարել է պաշտպանության  նախարար Վիգեն Սարգսյանը` ՀՀ զինված ուժերի կազմավորման 25-րդ տարեդարձի առթիվ Երևանի Ալ. Սպենդիարյանի  անվան  օպերայի  և  բալետի  ազգային  ակադեմիական թատրոնում հանդիսավոր միջոցառման ժամանակ իր ելույթում

 

Նախարարը հիշեցրել է, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի արդար և օրինական պահանջին հակադրվեցին բռնությունն ու խաղաղ բնակչության ջարդերը: «Ոչ միայն Ղարաբաղի, այլև ողջ Հայաստանի բնակչության ռազմական անվտանգության խնդիրը դարձավ ավելի քան արդիական», - նշել է Վ.Սարգսյանը, հավելելով, որ քառորդ դարի ընթացքում մի վիթխարի ճանապարհ են անցել մեր զինված ուժերը: «Այս տարիների ընթացքում ձևավորվեց զինվորականության մի նոր սերունդ, որը մուտք գործեց զինված ուժեր մեր իսկ ռազմաուսումնական հաստատություններից` այսօր հասնելով սպայական ավագ և բարձրագույն կոչումների: Մեր ժողովրդի իմաստության և ավանդապաշտության շնորհիվ այդ սերնդափոխությունը մեկնարկեց և մինչ օրս ընթանում է հարթ և արդյունավետ` մի կողմից փորձի նկատմամբ հարգանքի և կատարած աշխատանքի հանդեպ ակնածանքի, մյուս կողմից` նորարարության հանդեպ շահագրգիռ հետաքրքրության և նոր սերնդի ուժերի հանդեպ խոր վստահության համադրմամբ», - հայտարարել է նախարարը, ընդգծելով, որ պատմական հայրենիքի, ոչ թե տարածքի, ազգային գոյի, ոչ թե զավթողականության, ինքնության և ոչ թե կեղծված պատմության և մոգոնած աշխարհագրության համար էր Հայոց բանակի կռիվը, և այսօր էլ այն շարունակում է ծառայել այդ նույն վեհ նպատակներին:

 

Նրա ասելով, առաջնագծի կահավորման և դիտարկման գերժամանակակից տեխնիկայով զինելուց մինչև զորահավաքային աշխատանքի հետագա բարելավում` բազմաթիվ հետևություններ ենք արել ապրիլյան դեպքերից: «Բայց մեզ համար ապրիլի գլխավոր բացահայտումն ուրիշ էր` դա մեր զինվորն ու հրամանատարն էր, ով թշնամու կրակի տակ վազում է խոցված ընկերոջ մոտ, թաքցնում է, որ վիրավոր է և բուժօգնության է դիմում միայն մարտն ավարտին հասցնելուց հետո, ով լռում է իր սխրանքի մասին և խոսում է «դիրքի պատիվ» հասկացության մասին, իսկ մի քանի տանկ խոցած երիտասարդը զարմանում է, որ իրեն հերոսացնում են: Դա նաև մեր քաղաքացին էր` ի դեմս հոսպիտալների մոտ արյուն հանձնելու համար հերթագրվող ուսանողների, զինվորին ծանրոց ուղարկող թոշակառուների և նամակով նրանց սատարող աշակերտների, դեպի առաջնագիծ իր ողջ ներուժն ուղղող գործարարի: Դա նաև մեր մեր սահմանամերձ, իսկ ավելի ճիշտ է` ասել սահմանապահ համայնքներն էին, որոնք զենքը ձեռքին կանգնեցին մեր զինծառայողի կողքին` պաշտպանելու հայրենիքը: Դա նաև մեր սփյուռքն էր, որն անմնացորդ նվիրվեց հայրենիքին և հայրենիքի խնդիրներին: Ապրիլի հիմնական եզրահանգումը սա է` մենք հիրավի ԱԶԳ-ԲԱՆԱԿ ենք, և դա է մեր հավաքական ուժն ու արժեքը: Ապրիլի եզրահանգումներից մեկն էլ այն է, որ այս սերունդը՝ անկախության սերունդը, իր ճակատագրի տերն է լինելու և արժանապատվորեն է կերտելու մեր ժողովրդի  ապագան», - ասել է պաշտպանության նախարարը:

 

«Տարիների ընթացքում ծավալել ենք երկկողմ և բազմակողմ ռազմաքաղաքական հարաբերությունների գործուն համակարգ: Մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի աջակցությամբ շարունակում ենք իրականացնել սպառազինությունների համալրման համապարփակ ծրագիրը: Ձևավորել ենք Ուժերի միացյալ խմբավորում և Միասնական հակաօդային պաշտպանության համակարգ: Համատեղ ջանքեր ենք գործադրում Սիրիա մարդասիրական օգնություն առաքելու ուղղությամբ: Մեր խաղաղապահները գործընկերների հետ առաքելություն են իրականացնում միաժամանակ մի քանի ռազմաբեմերում», - նշել է նախարարը:

 

Նրա ասելով, հայոց պատմությունը փաստում է, որ մենք՝ որպես ազգ և պետություն, սկսել ենք թուլանալ և զիջել մեր դիրքերը տարածաշրջանում այն ժամանակ, երբ դադարել ենք լինել ազգ-բանակ։ «Ազգ-բանակ՝ առաջին հերթին նշանակում է որակ։ Այդ որակի գլխավոր կրողը պետք է լինի ցանկացած բանակի ողնաշարը կազմող սպայական և ենթասպայական կազմը: Հայ սպայի, հրամանատարի կերպարը պետք է դառնա ուղղորդիչ մեր ողջ հասարակության համար: Իր գործի իսկական նվիրյալ, պարկեշտ, կարգապահ, իր և ենթակաների նկատմամբ պահանջկոտ, բանիմաց, մասնագիտական առումով՝ հմուտ, իսկ կրթական առումով` լայն գիտելիքների տեր սպան պետք է դառնա մեր վաղվա բանակի ոչ միայն սիրված, այլև խորապես հարգված դեմքը: Շարունակելու ենք սպայական մասնագիտության գրավչության բարձրացմանն ուղղված քայլերը` բնակարանավորման, սոցիալական ապահովման, բուժսպասարկումը արդի և մատչելի դարձնելու, մրցունակ ռազմական կրթություն ապահովելու միջոցով: Սպայի մասնագիտության մասին մեր երիտասարդները պետք է երազեն և մրցակցեն միմյանց հետ` սպա դառնալու համար», - հայտարրել է Վ.Սարգսյանը:

 

Նրա ասելով, ազգ-բանակ՝ նշանակում է նաև այնպիսի բանակ, որն իր բոլոր գործառույթներով և կանոնակարգումներով չի թողնում երկմտանքի և անվստահության որևէ տեղ: «Հետևաբար, խստագույնս պատժելու ենք յուրաքանչյուրին` անկախ դիրքից, ով փորձի իր ձեռքը մեկնել բանակի բյուջեին, կամ հարստանալ` սահմանին կանգնած զինվորի հաշվին», - հավաստիացրել է Սարգսյանը:

 

Նրա ասելով, մեր օրերում երկրի պաշտպանունակությունը չի չափվում միայն իր ունեցած զենքով ու զինամթերքով, և ոչ էլ ազգաբնակչության թվաքանակով, այն, առաջին հերթին, պայմանավորված է արդյունավետու­թյամբ և հանրային հարաբերությունների ամբողջականությամբ, արժեհամակարգի վրա հենված քաղաքականությամբ, սեփական նպատակներին, ազգային գաղափարներին հավատարիմ լինելու համընդհանուր ձգտմամբ: «Ուրեմն, ազգ-բանակ դառնալու ճանապարհին պետք է առաջին հերթին հասկանանք, թե ինչպե՞ս պետք է մեր բանակը «հասարակության հայելիից» վերածենք «քաղաքացու կերտման դպրոցի և դարբնոցի»», - հավաստիացրել է Վ.Սարգսյանը:

 

Նա նաև ընդգծել է, որ Հայաստանի ռազմարդյունաբերական համալիր կարող է և անելու է նոր լուրջ քայլեր` մեր երկրի գիտական համբավը վերականգնելու, նորարարական տեխնոլոգիաներ ներդնելու և իր արտադրանքով միջազգային շուկաներում մրցունակ տեղ զբաղեցնելու համար:

 

«Հայտնի է, որ մենք` հայերս, խաղաղասեր ժողովուրդ ենք: Միշտ երազել և երազում ենք խաղաղ գոյության, ազատ ստեղծարար աշխատանքի, մեր ժառանգներին կրթական լավագույն հնարավորություններ ապահովելու մասին: Որպես հազարամյակների խորքից եկած ժողովուրդ՝ մենք գիտակցում ենք, որ չկա լավ և վատ պատերազմ, անկախ նրանից` պարտվում ես, թե հաղթում: Պատերազմը ցանկացած պարագայում կորուստ է, վիշտ, հետընթաց: Բայց պատմությունը մեզ նաև սովորեցրել է, որ պատերազմից փախչելով՝ արհավիրքներից չես խուսափում, այլ միայն ուժեղացնում ես դրանց դառնությունը: Մենք ձգտում ենք խաղաղության, բայց գիտենք, որ այն չենք ստանալու որպես պարգև: Այն պետք է վաստակել մեր մարտունակությամբ և վճռականությամբ», - ընդգծել է Սարգսյանը:

 

Նրա համոզմամբ, այդ մարտունակության և վճռականության ամրապնդման ճանապարհին կարևորագույն ուղեկիցներ են ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, ազատությունն ու բարձր քաղաքացիական գիտակցությունը:

 

«Արցախի ժողովրդի պայքարը սեփական ճակատագիրը ինքնուրույն վճռելու պայքար է: Դա պայքար է մարդու անսասան իրավունքների համար: Մենք ինքներս պետք է արժանի լինենք այդ պայքարին, քանզի ոչ միայն Արցախի ֆիզիկական անվտանգության և տարածքի, այլև նրա արժեհամակարգի, ազատության, ժողովրդավարության երաշխավորն ենք», - ընդգծել է նախարարը:

 

Նրա ասելով, հաշվի առնելով հակառակորդի վարած ներքին քաղաքականությունը` բռնատիրության խորացման, ժողովրդավարական զարգացման վիժեցման, այլատյացության և ագրեսիայի սերմանման ակնհայտ միտումները, այս փուլում լիարժեք խաղաղության հույս ունենալը միամտություն է: «Եվ հետևաբար մենք պետք է շարունակենք լինել ոչ թե պարզապես ուժեղ, այլ ուժեղագույնը տարածաշրջանում:

Հայոց բանակի մասին հաճախ հնչում է «մարտունակ» բնորոշումը: Օրեր առաջ, հանդիպելով զորացրված զինծառայողների հետ, Հանրապետության Նախագահ,  զինված ուժե­րի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն ասաց, որ այդ որոշիչը համաչափ չէ մեր բանակի առջև դրված խնդիրները լուծելու առումով: Մեզ պետք է լինել ոչ թե պար­զա­պես մարտունակ, այլ ռազմավարական լուրջ խնդիրներ լուծելու ունակ հզոր բանակ», - ամփոփել է նախարարը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Համիկ Սայադյանը նշանակվել է Չինաստանում ՀՀ դեսպանությանը կից  ռազմական կցորդՀամիկ Սայադյանը նշանակվել է Չինաստանում ՀՀ դեսպանությանը կից  ռազմական կցորդ
Զատուլին․ Հայաստանի իշխանությունները ցանկանում են օգտվել ՌԴ-ից՝ մի ճամբարից մյուսն իրենց անցման համար վճարելու նպատակովԶատուլին․ Հայաստանի իշխանությունները ցանկանում են օգտվել ՌԴ-ից՝ մի ճամբարից մյուսն իրենց անցման համար վճարելու նպատակով
"Ուժեղ Հայաստան" խմբակցության ղեկավարը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-չեխական հարաբերությունների վիճակը
Հայաստանի դեսպանը Բունդեսթագի պատգամավորների հետ քննարկել է միջխորհրդարանական համագործակցության ակտիվացմանն առնչվող հարցերՀայաստանի դեսպանը Բունդեսթագի պատգամավորների հետ քննարկել է միջխորհրդարանական համագործակցության ակտիվացմանն առնչվող հարցեր
Սաղաթելյան. ձերբակալություններն ու սպառնալիքներն ընդդիմությանը չեն ստիպի աջակցել Սաղաթելյան. ձերբակալություններն ու սպառնալիքներն ընդդիմությանը չեն ստիպի աջակցել "ալիևյան սահմանադրությանը"
Հայաստանն ու Իրանը քննարկել են համագործակցության ակտիվացմանն ուղղված քայլերըՀայաստանն ու Իրանը քննարկել են համագործակցության ակտիվացմանն ուղղված քայլերը
«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում
Բուլղարիայի գործող նախագահ Իլիանա Յոտովան հաղթել է ընտրություններումԲուլղարիայի գործող նախագահ Իլիանա Յոտովան հաղթել է ընտրություններում
Արդշինբանկի քարտապանները Նաիրիան խանութ-սրահներում կօգտվեն 15% զեղչիցԱրդշինբանկի քարտապանները Նաիրիան խանութ-սրահներում կօգտվեն 15% զեղչից
Նոյեմբերը Հայաստանում ցուրտ է լինելուՆոյեմբերը Հայաստանում ցուրտ է լինելու
"Հայաստան" խմբակցության ղեկավարը՝ Փաշինյանին․ ոչ մի ճնշում չի փոխի ընդդիմության դիրքորոշումը նոր սահմանադրության հարցի նկատմամբ
Կարծիք․ Ռուսաստանի ներգրավումը Թյուրքական պետությունների կազմակերպությունում կարող է բարձրացնել ԹՊԿ միջազգային կշիռը, բայց՝ ստիպել վերաբաշխել քաղաքական ազդեցությունը դրա ներսումԿարծիք․ Ռուսաստանի ներգրավումը Թյուրքական պետությունների կազմակերպությունում կարող է բարձրացնել ԹՊԿ միջազգային կշիռը, բայց՝ ստիպել վերաբաշխել քաղաքական ազդեցությունը դրա ներսում
Հայաստանի ազգային գրադարանը և Ֆրանսիայի արվեստի պատմության ինստիտուտը համագործակցության մասին հուշագիր են ստորագրելՀայաստանի ազգային գրադարանը և Ֆրանսիայի արվեստի պատմության ինստիտուտը համագործակցության մասին հուշագիր են ստորագրել
Մեղրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի կոչումը փոխանցել է Բելառուսի Մոլոդեչնո քաղաքինՄեղրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի կոչումը փոխանցել է Բելառուսի Մոլոդեչնո քաղաքին
IDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսերIDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր
ՀՀ փոխվարչապետ. Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը կարող է շարունակվել TRIPP-ին առնչվող տարածքներումՀՀ փոխվարչապետ. Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը կարող է շարունակվել TRIPP-ին առնչվող տարածքներում
ՀՀ վարչապետ. ՀՀ կառավարությունը սկսել է TRIPP նախագծի գործնական իրականացումը՝ սկսելով նախագծային աշխատանքների պատվիրումըՀՀ վարչապետ. ՀՀ կառավարությունը սկսել է TRIPP նախագծի գործնական իրականացումը՝ սկսելով նախագծային աշխատանքների պատվիրումը
Քաղաքապետարանը վճռականորեն տրամադրված է պայքարել անօրինական կայանատեղիների դեմ՝ տուգանքներ, ավելի շատ քարշակներ և միավորների հանումՔաղաքապետարանը վճռականորեն տրամադրված է պայքարել անօրինական կայանատեղիների դեմ՝ տուգանքներ, ավելի շատ քարշակներ և միավորների հանում
Հայաստանի Ներքին գործերի նախարարության երեք աշխատակիցներ ազատվել են աշխատանքից գերատեսչության կարգապահական կոմիտեի նիստից հետոՀայաստանի Ներքին գործերի նախարարության երեք աշխատակիցներ ազատվել են աշխատանքից գերատեսչության կարգապահական կոմիտեի նիստից հետո
«Վեոլիա Ջուր» ընկերությունը հայտնում է 36-ժամյա ջրամատակարարման անջատման մասին Երևանում և Կոտայքի մարզում։«Վեոլիա Ջուր» ընկերությունը հայտնում է 36-ժամյա ջրամատակարարման անջատման մասին Երևանում և Կոտայքի մարզում։
ՀՀ վարչապետ. Առաջիկա ժամանակահատվածում Հայաստանի իշխանությունների համար ամենակարևոր խնդիրը կլինի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումըՀՀ վարչապետ. Առաջիկա ժամանակահատվածում Հայաստանի իշխանությունների համար ամենակարևոր խնդիրը կլինի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը
«Ուժեղ Հայաստան»-ը հայտարարել է Ստեփանավանի տեղական ընտրությունների արդյունքների չեղարկմանը հասնելու մտադրության մասին«Ուժեղ Հայաստան»-ը հայտարարել է Ստեփանավանի տեղական ընտրությունների արդյունքների չեղարկմանը հասնելու մտադրության մասին
Ծառուկյանի պաշտպանության հանրային խորհուրդը դիմել է 2026 թվականի Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիրին՝ օգնության խնդրանքովԾառուկյանի պաշտպանության հանրային խորհուրդը դիմել է 2026 թվականի Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիրին՝ օգնության խնդրանքով
Փաշինյան. Կարճաժամկետ հեռանկարում Հայաստանի սահմանապահ զորքերը պետք է վերահսկողություն ստանձնեն բոլոր պետական սահմանների նկատմամբՓաշինյան. Կարճաժամկետ հեռանկարում Հայաստանի սահմանապահ զորքերը պետք է վերահսկողություն ստանձնեն բոլոր պետական սահմանների նկատմամբ
Հայ Առաքելական Եկեղեցու Արագածոտնի թեմը դատապարտել է կարգալույծ հոգևորականի կողմից Սուրբ Գևորգ եկեղեցում «պատարագի» կատարումը։Հայ Առաքելական Եկեղեցու Արագածոտնի թեմը դատապարտել է կարգալույծ հոգևորականի կողմից Սուրբ Գևորգ եկեղեցում «պատարագի» կատարումը։
Քաղաքապետարանը կխստացնի շինարարական աղբի անօրինական տեղափոխման համար նախատեսված տուգանքներըՔաղաքապետարանը կխստացնի շինարարական աղբի անօրինական տեղափոխման համար նախատեսված տուգանքները
Սամվել Կարապետյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին գահակալության 27-րդ տարեդարձի առթիվՍամվել Կարապետյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ
Միրզոյան. Հայաստանը կատարել է իր ռազմավարական ընտրությունըՄիրզոյան. Հայաստանը կատարել է իր ռազմավարական ընտրությունը
Ռուսաստանը և Ադրբեջանը ստորագրել են զրահատեխնիկայի արդիականացման ծրագիրՌուսաստանը և Ադրբեջանը ստորագրել են զրահատեխնիկայի արդիականացման ծրագիր
ՀՀԿ. Փաշինյանը եփեց բորշը, բայց դրա համար կվճարի հայ ժողովուրդըՀՀԿ. Փաշինյանը եփեց բորշը, բայց դրա համար կվճարի հայ ժողովուրդը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է Մոսկվայի կողմից նոր հայ դեսպանի թեկնածությունը հաստատելուց հրաժարվելու մասին լուրըՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է Մոսկվայի կողմից նոր հայ դեսպանի թեկնածությունը հաստատելուց հրաժարվելու մասին լուրը
Արամ I-ը հանդիպում է ունեցել Սերգեյ Ստեպաշինի հետԱրամ I-ը հանդիպում է ունեցել Սերգեյ Ստեպաշինի հետ
Հայաստանի զինված ուժերը գրանցել են ժամկետային զինծառայողի մահվան ևս մեկ դեպք ոչ մարտական պայմաններումՀայաստանի զինված ուժերը գրանցել են ժամկետային զինծառայողի մահվան ևս մեկ դեպք ոչ մարտական պայմաններում
Նոյեմբերի 1-ից Երեւանի շատրվանների աշխատանքը կդադարեցվիՆոյեմբերի 1-ից Երեւանի շատրվանների աշխատանքը կդադարեցվի
ՀԱԿ․ Այսօր Հայաստանի համար մեկ խնդիրն այն է, որ իշխանություններն ընտրել են անդադար զիջումների պակասամիտ քաղաքականությունըՀԱԿ․ Այսօր Հայաստանի համար մեկ խնդիրն այն է, որ իշխանություններն ընտրել են անդադար զիջումների պակասամիտ քաղաքականությունը
Երևանում կայացել է GOALS Girls Summit 2026 գագաթնաժողովըԵրևանում կայացել է GOALS Girls Summit 2026 գագաթնաժողովը
Փաշինյան․ Խաշի սեզոնը բացված էՓաշինյան․ Խաշի սեզոնը բացված է
Հայաստանի և Լիբանանի արտգործնախարարները քննարկել են գործընկերության հետագա զարգացմանն առնչվող հարցերՀայաստանի և Լիբանանի արտգործնախարարները քննարկել են գործընկերության հետագա զարգացմանն առնչվող հարցեր
Հայաստանի արտգործնախարարը մասնակցում է «Մանամայի երկխոսություն» խորհրդաժողովինՀայաստանի արտգործնախարարը մասնակցում է «Մանամայի երկխոսություն» խորհրդաժողովին
Էկվադորը էստաֆետը կընդունի ՀայաստանիցԷկվադորը էստաֆետը կընդունի Հայաստանից
Հայաստանում քննարկվել են միգրացիայի և հանցավորության կանխարգելման ոլորտում ռազմավարան փաստաթղթերի ընդունմանն առնչվող հարցերՀայաստանում քննարկվել են միգրացիայի և հանցավորության կանխարգելման ոլորտում ռազմավարան փաստաթղթերի ընդունմանն առնչվող հարցեր
Հայաստանի ՆԳՆ-ը զգուշացնում է TikTok սոցիալական ցանցի միջոցով խարդախության նոր տեսակի մասինՀայաստանի ՆԳՆ-ը զգուշացնում է TikTok սոցիալական ցանցի միջոցով խարդախության նոր տեսակի մասին
ԿԳՄՍՆ ղեկավար. գիտական ինստիտուտների կանոնադրություններն արդեն հաստատվել են, իսկ կառավարման խորհուրդների ձևավորումը գերակա խնդիր էԿԳՄՍՆ ղեկավար. գիտական ինստիտուտների կանոնադրություններն արդեն հաստատվել են, իսկ կառավարման խորհուրդների ձևավորումը գերակա խնդիր է
Մոսկվայում պատմել են, թե ինչ ռիսկի է դիմում Հայաստանը՝ Ռուսաստանի հետ կապերից հրաժարվելու դեպքումՄոսկվայում պատմել են, թե ինչ ռիսկի է դիմում Հայաստանը՝ Ռուսաստանի հետ կապերից հրաժարվելու դեպքում
Նոյեմբերի 1-ից Հայաստանում սկսում են գործել կացության կարգավիճակ ստանալու նոր կարգավորումներՆոյեմբերի 1-ից Հայաստանում սկսում են գործել կացության կարգավիճակ ստանալու նոր կարգավորումներ
Հայաստանն ընդգրկվել է 29 երկրների շարքում, որտեղ Ռուսաստանը նախատեսում է բացել տեղեկատվական-խորհրդատվական կենտրոններ. ՌԴ ԱԳՆՀայաստանն ընդգրկվել է 29 երկրների շարքում, որտեղ Ռուսաստանը նախատեսում է բացել տեղեկատվական-խորհրդատվական կենտրոններ. ՌԴ ԱԳՆ
Հայաստանի փրկարարները հեռացրել են մոտ 27տոննա ջուրՀայաստանի փրկարարները հեռացրել են մոտ 27տոննա ջուր
Երևանում տեղի է ունցել կենսաչափական նոր փաստաթղթերի տրամադրման՝ «ՀայՓաս» ընկերության գրասենյակի բացման պաշտոնական արարողությանըԵրևանում տեղի է ունցել կենսաչափական նոր փաստաթղթերի տրամադրման՝ «ՀայՓաս» ընկերության գրասենյակի բացման պաշտոնական արարողությանը
ԿԸՀ-ը հերթական համարներ է տրամադրել նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներինԿԸՀ-ը հերթական համարներ է տրամադրել նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին
Հայաստանում սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացումՀայաստանում սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում
Հայաստանի օմբուդսմենն, Հայաստանի օմբուդսմենն, "առանց մատնացույց անելու", արձագանքել է Շիրակի մարզպետի հայտարարություններին
Արծվիկ Մինասյանն ընտրվել է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱրծվիկ Մինասյանն ընտրվել է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ
IDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակը
Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համարԱկբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար
Կոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափով
Կոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկեր
IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով
"Ուժեղ Հայաստան" խմբակցության ներկայացուցիչները Կանադայի դեսպանի հետ քննարկել են երկրի ներքաղաքական իրավիճակը
"Ժառանգությունը"՝ Հայաստանի խորհրդարանում ծեծկռտուքի մասին. իշխանության քաղաքական զինանոցը, գործնականում, սպառված է
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցեր
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով
Զախարովան մեկնաբանել է Զախարովան մեկնաբանել է "իվանների" մասին Շիրակի մարզպետի աղմկահարույց գրառումը
Նիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-իցՆիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից
Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետոՎիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետո
Փորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջևՓորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջև
Հայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներինՀայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներին
Արցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալԱրցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Երևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունըԵրևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունը
Փորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն էՓորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն է
Քաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի ԹուրքիանՔաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի Թուրքիան