Արմինֆո.ԼՂՀ անվտանգության խորհրդի քարտուղար, գեներալ Վիտալի Բալասանյանը վտանգավոր է համարում Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի վարքագիծը: Բալասանյանն այդ մասին հայտարարել է հունվարի 28-ին, Հայոց բանակի օրը լրագրողների հետ զրույցում: Նա կոչ է արել ձեռնպահ մնալ ներքաղաքական լրավածությունից` հիշեցնելով առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասին:
Անդրադառնալով իշխանության հասցեին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի քննադատությանը՝ Վիտալի Բալասանյանը նշել է. «Դա շատ վտանգավոր է, քանի որ ոչ մի մարդ, առավել եւս ուժային նախկին ղեկավար, իրավունք չունի նման վերաբերմունք ցուցաբերել, ինչպես բարոյական կամ պաշտոնական տեսանկյունից, այնպես էլ որպես պատերազմական գործողություններին մասնակցած մարդ»։
ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Արմեն Սարգսյանը, որը նախկին վարչապետ Վազգեն Սարգսնյանի եղբայրն է, իր հերթին, լրագրողներին հաղորդել է, որ նախագահ Սերժ Սարգսյանը Սեյրան Օհանյանին պատոնանկությունցի հետո առաջարկել է զբաղեցնել ԱԽ ղեկավարի, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնները, և Օհանյանը նախագահին խոստացել է մտածել ու պատասխան տալ, սակայն չի ասել, որ մտադիր է հրաժարվել և ընդդիմադիր քաղաքական գործունեություն ծավալել: Արմեն Սարգսյանը բացասական պատասխան է տվել այն հարցին, թե արդյոք ինքը մտադիր է միանալ «Ելք» ընդդիմադիր դաշինքին, որի անդամ է իր եղբոր` Արամ Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցությունը: Նա ասել է, թե մտադիր չէ գործել ինչ-որ մեկի ցուցումով:
Հիշեցնենք, որ պաշտոնանկությունից հետո Սեյրան Օհանյանը որոշել է զբաղվել ակտիվ քաղաքականությամբ, իր շուրջ համախմբելով Վարդան Օսկանյանի գլխավորած «Համախմբում», Վիկտոր Դալլաքյանի «Երրորդ հանրապետություն», Արամ Սարգսյանի Դեմոկրատական կուսակցությունները, Տիգրան Կարապետյանի Ժողովրդական կուսակցությունը, Պարույր Հայրիկյանի գլխավորած ԱԻՄ-ը` մեկ նախընտրական դաշինքում: Վերջին ժամանակներս Օհանյանը հանդս է գալիս իշխանությունների հասցեին սուր քննադատությամբ: