


Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանը բոլոր պաշտոններում փոխարինել է իրեն նախորդած Հովիկ Աբրահամյանին, այդ թվում` կուսակցական գծով: Նախօրեին ՀՀԿ խարհրդի նիստում Կարապետյանն ընտրվել է կուսակցության նախագահի առաջին տեղակալ և քաղկոմի ղեկավար:
Իսկ ահա օրերս ՀՀԿ շարքերից հեռացած Հովիկ Աբրահամյանը մտադիր է առաջիկա օրերին մամուլի ասուլիս հրավիրել և բացատրել իր որոշման շարժառիթը: Ավագանիների կոմիտեի ղեկավար է ընտրվել խորհրդարանի խոսնակ Գալուստ Սահակյանը, կանանց հարցերի կոմիտեի ղեկավար` փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը, իսկ ահա ՀՀԿ երիտասարդական թևը, ինչպս նախինում, կգլխավորի Կարեն Ավագյանը:



