Արմինֆո. ՀՀԿ նախընտրական շտաբը կգլխավորի Սերժ Սարգսյանը: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են ՀՀԿ աղբյուրները:
Արդեն որոշվել է, որ «Գագիկ Ծառուկյան» դաշինքի նախընտրական շտաբը գլխավորելու է Հսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը, քաղաքական հարցերը կհամակարգի «Միասնություն» շարժման առաջնորդ Արման Վարդանյանը, ԶԼՄ-ների հետ աշխատանքը` Ծառուկյանի նախկին մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանը:
ՀԱԿ նախընտրական շտաբը կգլխավորի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Մնացած ուժերը կազմակերպական հարցերի առնչությամբ դեռ չեն կողմնորոշվել: