Արմինֆո.Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան (2011-2014 թթ.) Ջոն Հեֆերնը նշանակվել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար: Այդ մասին հաղորվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքում: Ավելի վաղ այդ պաշտոնը զբաղեցրել է Վիկտորիա Նուլանդը:
2015 թվականի օգոստոսից Ջոն Հեֆերնը զբաղեցնում էր ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի գլխավոր տեղակալի պաշտոնը:
Պետքարտուղար Ջոն Քերիի հրաժարականից հետո ԱՄՆ պետդեպարտամենտի ղեկավարի պարտականությունները կատարում է նրա նախկին տեղակալ Թոմաս Շենոնը: Այդ պաշտոնին նախագահ Դոնալդ Թրամփն առաջադրել է Exxon Mobile ընկերության նախկին ղեկավար Ռեքս Թիլերսոնին, ում թեկնածությունը դեռ չի հաստատվել Սենատում: