Արմինֆո. ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփը կարող է Խաղաղության նոբելյան մրցանակ ստանալ, եթե նպաստի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, համոզված է ամերիկյան Caspian Group Holdings ընկերության գործադիր տնօրեն Ռոբ Սոբհանին:
«Երկու երկրների մարդիկ արժանի են ապրել խաղաղության պայմաններում, և նախագահ Ալիևը նպաստում է հակամարտության խաղաղ կարգավորմանը», - ասվում է Սոբհանիի հոդվածում, որը հրապարակվել է Jerusalem Post-ում: Հոդվածագրի համոզմամբ, Թրամփը Մերձավոր արևելքում չի գտնի ոչ մի ավելի հուսալի և վստահության արժանի առաջնորդ, քան` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: «Հարավային Կարոլինա նահանգի փաչերի այդ մահմեդական երկիրն ունի եզակի մշակութային, տնտեսական և աշխարհաքաղաքական առանձնահատկություններ, որոնք արժանի են ԱՄՆ հաջորդ վարչակազմի ուշադրությանը: Այդ առնչությամբ, դիտարկելով Ադրբեջանի և ԱՄՆ հարաբերությունները, հնարավոր է նկատել ընդհանուր արժեքներ, որոնք բնորոշ են երկու երկրներին, ինչպես` կրոնի ազատությունը և հանդուրժողականությունը: Երկրում ուս-ուսի, ներդաշնակության պայմաննեում ապրում են մահմեդականները, քրիստոնյաներն ու հրեաները: Օրինակ, Ադրբեջանի և Իսրայելի հարաբերություններն ունեն խորն արմատներ և ընդգրկում են համագործակցության շատ ոլորտներ»: Սոբհանին նաև կարևորում է Ալիևի հետ Թրամփի հանդիպումները` ամենամոտ պագայում: