Արմինֆո. Պեդրո Ագրամունտը վերընտրվել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահի պաշտոնում: Հայկական պատվիրակությունն այս փաստը ոչ մի կերպ չի մեկնաբանում:
Հատկանշական է, որ ավելի վաղ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամները բազմիցս Ագրամունտին մեղադրել են ադրբեջանամետ դիրքորոշման համար և հանդես եկել կառույցի նախագահի պաշտոնում նրա վերընտրման դեմ: Սակայն, նրա վերընտրվելուց հետո հայկական պատվիրակության անդամներից մեկնաբանություններ ստանալու ԱրմԻնֆո-ի թղթակցի բոլոր փորձերը հաջողությամբ չեն պսակվել:
Նշենք, որ ԵԽԽՎ փոխնախագահի պաշտոնում վերընտրվել է հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: