Արմինֆո. Որոշվել է կառավարող ՀՀԿ խորհրդի նոր կազմը: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են ՀՀԿ աղբյուրները, կուսակցության խորհրդի նախկին կազմը չի փոխվի, այլ միայն կհամալրվի 10 նոր անդամներով` նորաթուխ նախարարների և մարզպետների թվից, որոնք վերջերս են համալրել ՀՀԿ շարքերը:
Ինչ վերաբերում է կուսակցության համամասնական և վարկանշային ցուցակներին, ապա այստեղ, աղբյուրի հավաստմամբ, առաջվա նման չկա հստակ որոշակիություն: Կուսակցության ղեկավարը, ըստ երևույթին, գաղտնիության քողը չի բացի հունվարի 26-ին կայանալիք ՀՀԿ խորհրդի նիստում: Աղբյուրի կարծիքով, այդ հարցում, ամենայն հավանականությամբ, որոշակիություն կմտցվի մինչև փետրվարի 6-ը: