Արմինֆո. Հունվարի 20-ին Երևանում տեղի է ունեցել Հայաստանի ժողովրդական կուսակցության 9-րդ համագումարը, որի ժամանակ կուսակցության ղեկավար է վերընտրվել Ստեփան Դեմիրճյանը:
Ինչպես ԱրմԻնֆո-ինհայտնել են ՀԺԿ մամուլի ծառայությունում, համագումարի ընթացքում քննարկվել են կուսակցության գործունեությանն առնչվող մի շարք հարցեր: Համագումարում այլ կուսակցություններից ներկայացուցիչներ չեն եղել, այդ թվում՝ ՀԱԿ-ից:
ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերի համաձայն՝ ՀԱԿ հավատարիմ գործընկեր, Հայաստանի ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը, չնայած այդ ուժի հետ «հավերժ բարեկամության» մասին նրա վերջին հավաստմանը, առանձին բանակցություններ է վարում «Ազատ դեմոկրատներ» և «Ազատություն» կուսակցությունների դաշինքին միանալու շուրջ: