Արմինֆո. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Ավստրիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Սեբաստյան Կուրցը Մոսկվայում բանակցությունների ընթացքում շոշափել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: Հունվարի 19-ին ճեպազրույցում այդն մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարիովան:
«Քննարկվել է հարցերի չափազանց լայն շրջանակ, որոնք առկա են ինչպես կազմակերպության օրակարգում, այնպես էլ դրա աշխատանքին Ռուսաստանի մասնակցության օրակարգում, ուստի, գործնականում, բոլոր հարցերի վրայով անցել են «խոշոր վրձնախազերով»: Հաշվի առնելով, որ այդ հարցը կազմակերպության հարցն է, ապա այն հիշատակվել է: ԻՀարկե, դրանք ոչ թե բանակցություններ են, այլ ԵԱՀԿ օրակարգում առկա բոլոր թեմաների լայն գույքագրման հարց` նախագահությունն Ավստրիային անցնելու համատեքստում: Ես լրացուցիչ տեղեկատվություն չունեմ», - ընդգծել է Ռուսաստանի ԱԳն պաշտոնական ներկայացուցիչը:
Միևնույն ժամանակ, պատասխանելով անցած տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև ստեղծված հարաբերություններին Ռուսաստանի ԱԳՆ գնահատականին առնչվող հարցին, Զախարովան փաստել է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ռուսաստանի դիրքորոշումը շատ մանրամասն շարադրել է հունվարի 17-ի ասուլիսի ժամանակ: «Այդ պատճառով, անկեղծ ասած, նույնիսկ ավելացնելու բան չկա», - եզրափակել է Զախարովան: