Արմինֆո. Հունվարի 26-ին կկայանա ՀՀԿ խորհրդի նիստ: Այդ մասին հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո:
Նրա ասելով, խորհրդի նիստից հետո կուսակցությունը ձեռնամուխ կլինի համամասնական և վարկանշային ցուցակների կազմմանը, կավարտի նախընտրական շտաբի ձևավորման գործընթացը: Այսօրվա դրությամբ, նրա հավաստմամբ, այդ հարցերի շուրջ ոչ մի վերջնական որոշակիություն չկա: