Արմինֆո. Արտաքին ուժերն ի զորու չեն լուծել ղարաբաղյան հակամարտությունը, համոզված է ԵվրԱզԷՍ երկրների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպյոխինը:
«ԱՄՆ, մյուս խոշոր խաղացողները, հենց ԵԱՀԿ Մինսկի խումբը, ընդհանուր առմամբ, ի զորու չեն տալ այդ խնդրի լուծումը: Իմ կարծիքով, արտաքին միջամտությունը միայն ավելի է բարդացնում իրավիճակը: Հակամարտությունը կարող է լուծվել բացառապես մասնակիցների միջև փոխհամաձայնության միջոցով», - նշել է քաղաքագետը Երևանում կայացած մամուլի ասուլիսում:
Գտնելով, որ հակամարտության կարգավորման բանալին գտնվում է Երևանում և Բաքվում, Լեպյոխինը ենթադրել է, որ իրավիճակը կարող է կարգավորվել Վաշինգտոնից հակամարտող կողմերի նկատմամբ ճնշում գործադրելու միջոցով: Նրա գնահատմամբ, ԱՄՆ միջամտությունը կհանգեցնի այն բանին, որ հենց Վաշինգտոնը միանձնյա կորոշի, թե որ տարածքները հանձնվեն Հայաստանին, և որոնք` Ադրբեջանին:
Որպես ամերիկյան սցենարի նկատմամբ այլընտրանքային Լեպյոխինը նշել է տարածաշրջանային սցենարը` Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի, Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի մասնակցությամբ: Նրա կարծիքով, տարածաշրջանային ձևաչափն ունի հաջողության բոլոր շանսերը, քանի որ, ի վերջո, թույլ կտա հակամարտող կողմերին համաձայնության հանգեցնել հիմնական տարաձայնությունների շուրջ: