Արմինֆո. Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հույս ունի մնալ իր պաշտոնում նաև ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններից հետո:
«Ես ամենաերջանիկ մարդը կլինեմ, եթե մեր կուսակցության արդյունքներն ինձ թույլ տան շարունակել աշխատանքն այս պաշտոնում այնքան, որքան հնարավոր է` մեր զինված ուժերի հնարավորություններն ամրապնդելու և մարտունակության մակարդակը բարձրացնելու համար», - հայտարարել է Վիգեն Սարգսյանը ՀՀՀ առաջին ալիքով հեռարձակված հարցազրույցում:
Անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորելու, իսկ հետագայում նոր պաշտոնի նշանակվելու հնարավորության վերաբերյալ ԶԼՄ-ներում շծրջանառվող տեղեկություններին` Սարգսյանը դա համարել է մեծ լսարան նրեգրավելու հերթական միջոց:
«Կարծում եմ, որ այդ հարցերը, որոնք վերջին ժամանակներս մեծ հետաքրքրություն են առաջացնում, արդեն ստույգ պատասխան ունեն. ընտրություններում հաջողության դեպքում մեր ապագա վարչապետը կլինի Կարեն Կարապետյանը: Անկախ այն բանից, թե ինչպիսին կլինի ցուցակը, որը գործադիր մարմնում քննարկումից հետո հրապարակելու է կուսակցության խորհուրդը, մեր կուսակցության առաջնորդը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն է: Իսկ նրանք, ովքեր փորձում են նոր վարկածներ առաջ քաշել, կարծում եմ, աշխատում են լսարան ներգրավելու համար», - եզրափակել է Սարգսյանը: