Արմինֆո. Հունվարի 15-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները փակ գաղտնի քվեարկությամբ ձեւավորվել են համամասնական ցուցակը, որով մասնակցելու են ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին:
Ինչպես հաղորդում է կուսակցության մամուլի ծառայությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորում է Նիկոլ Փաշինյանը, հետո գալիս են վարչության անդամներ Սասուն Միքայելյանը, Արայիկ Հարությունյանը, Ալեն Սիմոնյանը, Սուրեն Պապիկյանը, Լենա Նազարյանը, Արարատ Միրզոյանը, Ռոմանոս Պետրոսյանը, Նարեկ Բաբայանը և Տիգրան Ավինյանը:
Հաղորդագրությունում նաև նշվում է, որ այդ ցուցակը ներկայացվելու է «Ելք» դաշինքի անդամներ «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցություններին` վերջնական ցուցակը համաձայնեցնելու համար: